Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռիմա Քյարունցին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/1054/04/21

05.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Հունիսի 21-ին ժամը 11:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Ռիմա Քյարունցին սեփականության իրավունքով պատկանող և ՛՛Արդշինբանկ՛՛ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Արարատի մարզ, ք. Արարատ, Արարատյան զանգված 11/7 հասցեում գտնվող, թիվ` 2389230 սեփականության վկայականով, 90,90 քառ. մետր մակերեսով բնակելի տունը, 5 հարկանի շենքի 4-րդ հարկ, մուտքի դուռը մետաղական, ներքին դռները ՄԴՖ, պատերը հիմնականում ներկապատ, միջանցքում մասամբ պաստառապատ, հատակը մասամբ մանրահատակ, մասամբ սալիկապատ, պատշգամբի պատերը՝ ներկապատ, հատակը՝ սալիկապատ, ննջարանի առաստաղին նկատվում են խոնավության հետքեր։
Մեկնարկային գինը՝ 10 500 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295459 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ռիմա Քյարունցի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`