Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գլաս Ուորլդ Քամփնի՚>> ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող լցակաղապարների աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գլաս Ուորլդ Քամփնի՚>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2018թ. ԿԴ1/ 0059/04/15 որոշման ու 30.03.2023թ-ի հայտարարության`2023թ-ի Ապրիլի 19-ին հայտարարվել էր պարտապան `<<Գլաս Ուորլդ Քամփնի՚>> ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող`լցակաղապարների,հիմնական միջոցների և արտադրական այլ միջոցների` դասական եղանակով, 1 /Մեկ/ ընդհանրացված լոտով, աճուրդ վաճառքը: Մեկնարկային գինը սահմանված էր,ընդհամենը`4 772 197 ՀՀ դրամ:

Թիվ 28-րդ լոտի կրկնաճուրդը չկայացավ հայտեր և գնորդ չլինելու պատճառով:

Գույքի կազմի ճշտումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով ժամանակավորապես կասեցվել է թիվ 25-րդ լոտի հրապարակային սակարկությունները:

Հիմք ընդունելով<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը , <<Հրապարակային սակարկությունների մասին>>ՀՀ օրենքը և

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2018թ. ԿԴ1/ 0059/04/15 որոշումը`2023թ-ի Հունիսի 28-ին, ժամը

15.00-ին <<Գլաս Ուորլդ Քամփնի՚>>ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ`Տիգրան Հարությունյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի` համաձայնությամբ`ք.Երևան,Արշակունյաց փող. 5,311 դահլիճ, հասցեում հայտարարվում է`<<Գլաս Ուորլդ Քամփնի՚>> ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող լցակաղապարների, դասական եղանակով, 1/մեկ/ ընդհանրացված լոտով, կրկնաճուրդ վաճառքը:

Ընդհամենը լոտի մեկնարկային գինը սահմանվոււմ է`3 817 758 ՀՀ դրամ: Գույքը իր մեջ ներառում է`

ԼՈՏ 28 – Հիմնական միջոցներ,լցակաղապարներ,արտադրական այլ միջոցների`39 առանձին ենթալոտերով :

Ընդհամենը 39 ենթալոտերի մեկնարկային գնային առաջարկն է`3 817 758 ՀՀ դրամ /Երեք միլիոն ութ հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր հիսուն ութ / ներառյալ ԱԱՀ: Լոտացանկը չի տպագրվում մեծածավալ լինելու պատճառով:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն,ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները/կանոնադրություն,Վկայական/,աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի / փոխանցվի/ սնանկության հատուկ` <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի 1150002605845841 հաշվի համարին,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00,

կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան`ք.Երևան,Օտյան փող.53/2 հասցեյով:Մասնակցի վկայական ստանալը համաձայն աճուրդի կարգի :Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Գնված լոտի արժեքի վճարումը կատարվում է օրենքով սահմանված կամ լրացուցիչ վճարման ժամկետների վերաբերյալ պայմանագրով նախատեսված ժամկետում կամ ժամկետներում,սույն կարգը վերաբերվում է նաև իրավաբանական անձանց:

Լոտերի ուսումնասիրությունների աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար մասնակիցները 22.06.2023 թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել ք.Երևան, Արշակունյաց փող. 5,417 սենյակ հասցեյով, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին,հեռ.094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 417 սենյակ

Հեռ..` +374 94 017 758

Էլ. փոստ`