Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Եվրովագեն>> ՍՊԸ-ի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/1253/04/21/ <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Եվրովագեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունիսի 05-ին ժամը 12:00-ին <<Եվրովագեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով
2023թ. հունիսի 26-ին ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա <<Եվրովագեն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 3 լոտերով.
Լոտ 1- ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Լենինգրադյան փողոց 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկարագրությունը։ Անշարժ գույքի ընդհանուր մակերեսը՝ 5426քմ է, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, սերվիս-կենտրոնի, ցուցասրահի զբաղեցման համար նշանակության հողամասի վրա առկա է՝ 9041 քմ մակերեսով սերվիս-կենտրոն, ցուցասրահ։ Գնահատվող գույքը երկհարկանի, նկուղով շինություն է, տեղադրությունը՝ միջինից բարձր, դիրքը՝ լավ, տարածաշրջանային գրավչությունը՝ միջինից բարձր է, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, ունի մեքենաների կայանման հարմարավետություն, հասարակական սպասարկող օբյեկտներից գտնվում է 200մ շառավիղով հեռավորության վրա, ճակատային եզրագիծը՝ գլխավոր փողոցի հետ է, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքությունը՝ հարթ, ունի բարեկարգված բակ, շինության կառուցվացքը՝ երկաթբետոնե, շինության կառուցման տարեթիվը՝ 2006թ․, շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ լավ է, շինության միջհարկային ծածկը երկաթբետոնե, թևթև կոնստրուկցիա, տանիքը թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 3․1մ-4․1մ, արտաքին պատերը` երկաթբետոնե, արտաքին հարդարումը/ճակատային մասը/ ապակե վիտրաժային պատուհաններով և ալիկաբոնդե երեսպատմամբ, հետնամասը` հարթասվաղ, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 9041․6քմ է, հիմնական շինությունը երկհարկանի, նկուղով, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր է, միջսենյակային դռները՝ մետաղապլաստե, սենյակների հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, կախովի, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած/միջինից բարձր/, սանհանգույցի հատակը, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, ջեռուցումը՝ ջեռուցման համակարգով, իսկ ներքին ընդհանուր վիճակը միջինից բարձր վիճակում է գտնվում:Հիմնական շինության նպատակային նշանակություն՝ հասարակական է, իսկ շինության տեսակը՝ սերվիս-կենտրոն, ցուցասրահ:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է՝ 2.127.408.300 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ, ք․Երևան, Աջափնյակ Ալիխանյան եղբայրների փողոց 12 հասցեում գտնվող անշարժ գույքի նկարագրությունը։ Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 5695քմ հողամաս և 5 շինություններ /մասնաշենք՝ 416․1քմ, օժանդակ կառույց՝ 53․4քմ, խոհանոց՝164․1քմ, մասնաշենք՝ 402․4քմ, մսուր մանկապարտեզ՝ 362․1քմ/, որոնց տեխնիկական վիճակը ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ (<<ՔԾՓԿ>> ԲԲԸ) կողմից գնահատվել է խիստ անբավարար՝ վնասվածության աստիճանը դասելով 4-րդ աստիճանի և ըստ եզրահանգման մասնաշենքերի պահպանման դեպքում անհրաժեշտ է կատարել մեծածավալ վերականգնման և ուժողացման աշխատանքներ, որը ելնելով տեխնիկակատնտեսական գործոններից աննպատակահարմար է։ Հաշվի առնելով շինությունների փաստացի վիճակը և ի նկատի ունենալով, որ տվյալ շինությունների օգտահանության արժեքը հավասար է լինելու այդ շինությունների քանդման համար կատարվող ծախսերին՝ իրականացվել է տվյալ անշարժ գույքի միայն հողամասի շուկայական արժեքի գնահատում: Անշարժ գույքի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ մսուր մանկապարտեզի սպասարկման համար, հողամասի չափը՝ 5695քմ է, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, տրանսպորտային մատչելիությունը՝ասֆալտապատ/միջին/, տեղադրությունը, դիրքը, տարածաշրջանային գրավչությունը՝ միջինից բարձր է, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, հողամասի երկրաչափական տեսքը՝ անկանոն բազմանկյուն է, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ է, հողատարածքը ունի որոշակի թեքություն, առկա են՝ ենթակառուցվածքներ։ Շինությունների տեխնիկական վիճակը գտնվում է խիստ անբավարար վիճակում, անհրաժեշտ է կատարել մեծածավալ վերականգնման և ուժեղացման աշխատանքներ։ Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է՝ 620.751.600 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ՀՀ, Արագածոտնի մարզ, Բազմաղբյուր համայնքում գտնվող անշարժ գույքի նկարագրությունը։ Անշարժ գույքը՝ 20700քմ մակերեսով արդյունաբերության, ըներքօգտագործման, գյուղատնտեսական, և այլ արտադրական նշանակության հողատարածք է։ Հողատարածքի վրա առկա է՝ 233․7քմ և 8․4քմ մակերեսով կիսակառույց շինություններ։ Գնահատվող գույքը մեկ հարկանի, անխնամ կիսակառույց շինություն է, շինության տանիքն ու ծածկը բացակայում են, ծածկից առկա են միայն մետաղական կոնստրուկցիաները և ամրակները, անշարժ գույքի դիրքը, տեղադրությունը, տարածաշրջանային գրավչությունը՝ միջին է, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, հասարակական սպասարկող օբյեկտներից գտնվում է 1000մ և ավելի շառավիղով հեռավորության վրա, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, հողամասի երկրաչափական տեսքը՝ անկանոն բազմանկյուն է, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ է, կառուցապատման չափորոշիչները գնահատվում է՝ լավ, հողատարածքն ունի որոշակի թեքություն, բակը անբարեկարգ է, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 1990-ական թթ., շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ գնահատվում է միջին, տանիքը՝ թիթեղյա, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարում չունի, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը կազմում է՝ 242․1քմ, շինությունը մեկ հարկանի է, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, փայտե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր է, միջսենյակային դռները՝ առկա չեն, սենյակների հատակը՝ գրունտային, պատերը՝ առանց հարդարման, խոհանոցում առկա չէ առաստաղ, ունի հնարավորություն ենթակառուցվածքների։ Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 53.306.100 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 21.06.2023թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220533334235000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`