Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Լիանա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/0683/04/21

09.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 9-ին նշանակված ԱՁ Լիանա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. հունիսի 26-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է ԱՁ Լիանա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
1. Լոտ 1. Մերսեդես-Բենց Բ170 մակնիշի 36 TO 074 պետ. համարանիշի ավտոմեքենա, նույնականացման համար` WDD2452322J241126, գույնը` սև մետալիկ, արտադրման տարեթիվ` 2007թ.: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ քանի որ բացակայում է բանալին: Մեքենայի վրա առկա են վնասված տեղեր։ Դիմացի շիթը և վահանը վնասված են։ Ավտոմատ փոխանցման տուփը սալոնի միջից քանդված է։ Անվահեծերը վնասված են, անվադողերը՝ մաշված։
Մեկնարկային արժեքը` 1 300 480 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված հետևյալ 16069033295473 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա` 21.06.2023թ., ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Լիանա Համբարձումյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`