Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ԱՌԱԳԱՍ>> ՍՊԸ պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

06.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թվականի օգոստոսի 03-ին ժամը 10։00-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում <<ԱՌԱԳԱՍ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ-1 Գույքային համալիր, որը իրենից ներկայացնում է՝ հաստոցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գրասենյակային գույք և վագոն տնակ: Գույքային համալիրի մեկնարկային գինը սահմանվում է 4.187.000 ՀՀ դրամ:
Լոտ-2 <<ՎԱԶ-2103>> ակնիշի, 925 ԼՍ 61 պետհամարանիշով,1998թ. արտադրության ավտոմեքենա, 1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 102.287ՀՀ դրամ:
Լոտ-3 <<ՎԱԶ-21063>> մակնիշի, 100 ՈՈ 02 պետհամարանիշով, 1998թ. արտադրության ավտոմեքենա, 1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 112.810 ՀՀ դրամ:
Լոտ-4 -ԱԿՄ-20/CMկ-072/ մակնիշի սղոցող ուղղանկյուն հաստոց, 1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 2.208.801 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում պարտապանի 2472302734320080 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` +37477443822

Էլ. փոստ`