Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0566/04/22 սնանկության գործով պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի հրապարակային սակարկությունների /աճուրդի/ միջոցով վաճառքի մասին հայտարարություն:

10.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանը թիվ ՍնԴ/0566/04/22 սնանկության գործով 03.07.2023թ.-ին կայացրել է որոշում՝ պարտապանի և երրորդ անձի գույքի վաճառքը թույլատրելու մասին:
Համաձայն վերոնշյալ որոշման՝ պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյանի կողմից կազմակերպվող՝ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 44 շենք, բն. 8 հասցեի անշարժ գույքի հրապարակային սակարկությունների միջոցով աճուրդ-վաճառքը տեղի է ունենալու 27.07.2023թ.-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, թիվ 311 սենյակ հասցեում:
Վերգինե Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը ներկայացվում է աճուրդ-վաճառքի հրապարակային սակարկությունների միջոցով բաց դասական եղանակով, թվով 1 լոտով, այն է՝
Լոտ 1. ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 44 շենք, բն. 8 հասցեի անշարժ գույք, /թիվ 19112015-01-0117 վկայական/, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վերգինե Հակոբյանին, գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում, ընդհանուր մակերեսը՝ 112,8 քմ, 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում է, 4 սենյակ, շենքի վիճակը՝ լավ, ընդհանուր հագեցվածությունը՝ լավ, բնակարանի մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, պատերը՝ ներկանյութ և պաստառ, բարձր որակի, առաստաղները՝ ներկանյութ, կախովի, հատակները՝ մանրատախտակ և սալիկ, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստ, ներքին դռները՝ փայտ, սանհանգույցը՝ սալիկապատ: Լոտի մեկնարկային գինը՝ 54 260 000 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով բացված թիվ 2474503156400000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 25.07.2023թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա. Փարսադանյանին, հեռ. (091) 494059:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Հասցե` ք.Երևան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`