Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

25.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտնում եմ, որ 21.07.2023թ.-ին, ժամը 14:00-ին, հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 24.11.2020թ.-ի թիվ ՍՆԴ/2159/04/19 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 15.08.2023թ.-ին, ժամը 14:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա շենք, 19ա հասցեում հայտարարվում է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ 1 ԼՈՏ-ով:
Գույքերը հետևյալն են՝
ԼՈՏ 6- «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող 26 անվանում սարքավորումներ՝
6.1 Համաձուլվածքների ավտոմատ մղիչ HZ880b (3-խոռոչ) 2013թ. 1 հատ,
6.2 Բարձր ճնշում ունեցող կոմպրեսոր 1.2/30 2013թ., 1 հատ,
6.3 Ցածր ճնշում ունեցող կոմպրեսոր 1.0/10 2013թ.1 հատ,
6.4 Ջրի սառեցման սարք 3 HP 2013թ 1 հատ,
6.5 Կաղապար 330մլ 2013թ 1 հատ,
6.6 Կաղապար 500 մլ 2013թ. 1 հատ,
6.7 Կաղապար 1.5լ 2013թ. 1 հատ,
6.8 Չմշակված ջրի բաք PE-3000 2013թ. 1 հատ,
6.9 Չմշակված ջրի պոմպ GHL4-40 2013թ. 1 հատ,
6.10 Կվարցի –ավազի Ֆիլտր/արտաքին խողովակ և փական, 2013թ. 1 հատ,
6.11 Ակտիվ կարբոնի ֆիլտր SYS-3/արտաքին խողովակ և փական/ 2013թ. 1 հատ,
6.12 Ճշգրիտ ֆիլտր 2013թ. 2 հատ,
6.13 UV ստերիլացնող սարք 2013թ. 1 հատ,
6.14 Մշակված ջրի բաք 2013թ. 1 հատ,
6.15 Մշակված ջրի պոմպ 2013թ. 1 հատ,
6.16 Խողովակ և փական 2013թ. 1 հատ,
6.17 Ավտոմատ գործող համակարգ 2013թ. 1 հատ,
6.18 Օդափոխիչ 2013թ. 1 հատ,
6.19 Լցոնի լվացում և փականավորում 3-ը 1 մոնոբլոկում /UV ստերիլացնող սարքը գտնվում է կափարիչի թունելի վրա/ 2013թ. 1 հատ,
6.20 Ամբարձիչի վերնամաս 2013թ. 1 հատ,
6.21 Լույսը ստուգող սարք 2013թ. 1 հատ,
6.22 Չորացնող /փչող/ 2013թ. 1 հատ,
6.23 Ավտոմատ պիտակավորման մեքենա 2013թ. 1 հատ,
6.24 Ժապավենային փոխադրիչ /շարժիչներով/ օդափոխիչ 2013թ. 1 հատ,
6.25 Լցոնման, պիտակավորման և փաթեթավորման մասերի փոփոխում 2013թ. 1 հատ,
6.26 Տպիչ սարք Videojet 1210, 399030 2013թ. 1 հատ:
Թիվ 6 ԼՈՏ-ի , /26 ենթալոտի/ մեկնարկային գինը կազմում է՝ 3.520.000 /երեք միլիոն հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Հայբիզնեսբանկ¦ ՓԲԸ-ում բացված «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշիվ՝ 1150010058718723: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`