Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մանան Թաուն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

25.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մանան Թաուն» ՍՊԸ-ին սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, որ 21.07.2023թ.-ին, ժամը 12:00-ին, հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 13.06.2023թ.-ի թիվ ԱՐԱԴ/0006/04/15 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 15.08.2023.-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է «Մանան Թաուն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Opel Astra 1.6» մակնիշի 111 VU 51 հաշվառման համարանիշով, «WOL0000T2706572» նույնացման համարով տրանսպորտային միջոցի դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառքը, 1ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով:
ԼՈՏ 1. «Opel Astra 1.6» մակնիշի 111 VU 51 հաշվառման համարանիշով, «WOL0000T2706572» նույնացման համարով տրանսպորտային միջոց:
Աճուրդի մեկնարկային գինը 550.800 /հինգ հարյուր հիսուն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված «Մանան Թաուն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150015446716787: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`