Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ժորա Կոլյայի Ավագյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

31.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ժորա Կոլյայի Ավագյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. օգոստոսի 29-ին , ժամը 12:30, Ժորա Կոլյայի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Ժորա Կոլյայի Ավագյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված `
Լոտ1. Ավտոմեքենա - VAZ 21011 մակնիշի 34 PU 077 համարանիշի, (թափքի համարը` 290736, արտադրությունը 1978 թ.) –298.934 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`
Մեքենան գտնվում է աշխատանքային վիճակում: Սրահը գտնվում է միջին վիճակում:Նստատեղերը կտորեպատ են, առկա են մաշվաշ հատվածներ: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում,սակայն դրանց հնարավոր թերությունների առավել ստույգ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Դիմացի ձախ թևը և դուռը վնասված է: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Մեքենայի վիճակը գնահատվում է միջին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 24.08.2023թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ Սևան մ/ճ 1150001479489412 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Սևան,Նաիրյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`