Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահե Վարդանի Գալստյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.07.2023թ. հայտարարված Վահե Վարդանի Գալստյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.08.2023թ. ժամը 16:00-ին Վահե Վարդանի Գալստյանի /գործ թիվ ԿԴ1/0025/04/18/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահե Վարդանի Գալստյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է՝
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի 0.3788 /հա/ մակերեսով պտղատու այգի, կադաստրային համարը՝ 07-021-236-024, հանդիսանում է Վարդան, Մարինե, Վահագն, Վահե Գալստյանների համատեղ սեփականությունը – 867.900 ՀՀ դրամ,
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047080 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`