Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

11.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված


Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով 2023թ օգոստոսի 1-ին ժամը 15։00-ին նշանակված գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
2023թ սեպտեմբերի 1-ին ժամը 15։00-ին Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով`

Լոտ 1։ ք․ Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 18ա շենք, 8 բնակարան (սեփականության վկայական՝ 22022021-01-0014):
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0001-015-008, նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝ 112,14քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Առկա են լրացուցիչ նշումներ /համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամաբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք/։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 79.679.700 /յոթանասունինը միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:

Լոտ 2։ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 34, 34/1, 35 հասցեներում գտնվող տարածք՝ որպես մեկ ամբողջություն/վկայականներ՝ N 06072017-01-0150, N 14102019-01-0274, N 14102019-01-0002 /

Բնութագրերը՝ ըստ միավորների։

ա․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 34 (N 06072017-01-0150)
Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-061, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը ըստ վկայականի՝ 430․5քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն /մակերեսը համաձայն Հայկ Ավագյանի կողմից կատարված չափագրման տվյալների՝ 450․05 քմ, ինքնակամ՝ 32․81 քմ/։
Միավորի արժեք՝ 382․365․603/երեք հարյուր ութսուներկու միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր երեք/ ՀՀ դրամ

բ․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 34/1 ոչ բնակելի տարածք (N 14102019-01-0274)

Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779 հա/սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 0․187779 հա հողամասի նկատմամբ՝ 53/5382 , իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-062, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը՝ 53,4 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Միավորի արժեք՝ 42․286․374/քառասուներկու միլիոն երկու հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ

գ․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 35 տարածք (N 14102019-01-0002)

Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-057, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը ըստ վկայականի՝ 859․16քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն /մակերեսը համաձայն Հայկ Ավագյանի կողմից կատարված չափագրման տվյալների՝ 450․05 քմ, ինքնակամ՝ 32․81 քմ/։
Միավորի արժեք՝ 773․751․123/յոթ հարյուր յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ

Գույքի շուկայական արժեքը կազմում է 1․198․403․100 /մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն չարս հարյուր երեք հազար հարյուր/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության հատուկ հաշվին` 1570092656100100, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Ե․ Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանին (հեռ +37444 995588 նաև VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`