Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Հասմիկ Էդվարդի Ալեքանովայի և Վասիլիյ Բորիսի Ալեքսանովի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

30.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հասմիկ Էդվարդի Ալեքանովայի և Վասիլիյ Բորիսի Ալեքսանովի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11:30-ին, թիվ ՍՆԴ/1991/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Հասմիկ Էդվարդի Ալեքանովայի և Վասիլիյ Բորիսի Ալեքսանովի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապաններին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 5 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս 14/21 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շինության մակերեսը՝ 2013քմ, շենքի հիմքը՝ երկաթ-բետոն, շենքի պատերը՝ տուֆ քար, շինության հարկը՝ 2 հարկ, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները՝ փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, բնակելի տունը հիմնավերանորոգված է, պատերը՝ պաստառապատ, հատակը՝ լամինատե և կերամիկական սալիկներ, սանհանգույցը՝ միասնական, հիմնովին վերանորոգված, պատերն ու հատակը երեսպատված կերամիկական սալիկներով, առկա է էլ. Մատակարարում, ջրամատակարարում: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Էդվարդի Ալեքանովային և Վասիլիյ Բորիսի Ալեքսանովին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայականներ՝ 18122017-01-0116, 12072018-01-0110/, ապահովելով պարտապաններիի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 75.300.000 /յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. TOYOTA C-HR 1.2 GAS մակնիշի 89 QC 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2017թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև արծաթափայլ մետալիկ, նույնականացման համարը՝ NMTLY4FX90R009731, հաշվառման վկայագիր՝ KB728057, տրված 09.07.2018թ., սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ բենզինային: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վասիլիյ Բորիսի Ալեքսանովին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վասիլիյ Բորիսի Ալեքսանովի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 7.550.000 /յոթ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. LEXUS մակնիշի GX 460 տիպարի, 89 VC 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2014թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, նույնականացման համարը՝ JTJBM7FX7F5096969, հաշվառման վկայագիր՝ KB481544, տրված 20.12.2017թ., սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ բենզինային: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Էդվարդի Ալեքանովային: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17/3-11994/, ապահովելով Հասմիկ Էդվարդի Ալեքանովայի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 18.300.000 /տասնութ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. FORD մակնիշի TRANSIT 2.2 TDCI տիպարի, 80 VA 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2006թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ WF0XXXBDFX6P45975, հաշվառման վկայագիր՝ KB397223, տրված 23.10.2017թ., սրահը՝ կտորե երեսպատվածք, գույնը՝ մոխրագույն, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ դիզելային: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վասիլիյ Բորիսի Ալեքսանովին: Մեկնարկային գինը՝ 3.900.000 /երեք միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. KIA մակնիշի SORENTO 2.4 տիպարի 89 XC 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2010թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ կապտամոխրագույն մետալիկ, նույնականացման համարը՝ 5XYKT4A18BG087173, հաշվառման վկայագիր՝ KB928685, տրված 23.11.2018թ., սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ բենզինային, մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վասիլիյ Բորիսի Ալեքսանովին: Մեկնարկային գինը՝ 4.400.000 /չորս միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 05.09.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606839470000, որպես ստացող նշելով պարտապան Վասիլիյ Բորիսի Ալեքսանովին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`