Թիվ ՍնԴ/2844/04/20 սնանկության գործով պարտապան «Բազալտշին» Ա/Կ-ին և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
19.09.2023
28.09.2023թ.-ին ժամը 13:00-ին «Բազալտշին» Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում կանցկացվի «Բազալտշին» Ա/Կ-ին սեփականության իրավունքով պատկանող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտի.
ԼՈՏ 1.
- 1 հատ «Բետոնի արտադրման հոսքագիծ (մակնիշի /մոդելը СБ-145-4)
- 1 հատ Էլ. ենթակայան (ենթակայան 10000, մակնիշի /մոդելը 320 կվա (250կվտ))
2 գույքերի մեկնարկային գինը միասին կազմում է՝ 26,940,000 ՀՀ դրամ:
Գույքերը գտնվում են ՀՀ, Կոտայքի մարզ, Գետամեջ համայնք, 1-ին փ., 6-րդ փ. թիվ 4 հասեցում-ում:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն`
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474402104970000)՝ մինչև հայտ ներկայացնելը:
Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքի ապամոնտաժման, տեղափոխման կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները:
Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528):
ք. Երևան, Արշակունյաց 5, 107
091 48 05 28
Ruben.balasanyan86@gmail.com
Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 107
Հեռ..` 091480528
Էլ. փոստ`