Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Մեգա-Պեյպեր>> ՍՊ ընկերությանը պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

16.11.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.11.2023թ. ժամը 10:30-ին հայտարարված <<Մեգա-Պեյպեր>> ՍՊ Ընկերությանը պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել:
Սույն թվականի դեկտեմբերի 08-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում <<Մեգա-Պեյպեր>> ՍՊ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ 2. Ցանկի թիվ 2, 14-16, 24 (ծրարներ, թուղթ նշումների համար, ինքնակպչուն թերթիկներ, էջանիշ, տետրեր): Ապրանքները պիտանի են օգտագործման: Գտնվում են միջին ապրանքային վիճակում: Որոշ գույքերի մոտ առկա են որակական խնդիրներ՝ պահեստում երկար մնալու պատճառով:
Մեկնարկային գինը կազմում է 384.000 ( երեք հարյուր ութսունչորս հազար ) ՀՀ դրամ։
Լոտ 3. Ցանկի թիվ 3-13, 17, 19, 20, 22, 23 (թղթապանակներ, թղթապանակ-ռեգիստրներ, ներդիր A4, ամիսների բաժանարար, դակիչներ, կարիչներ, ապակարիչներ, կարիչի ասեղներ, թղթի ամրակներ, կոճգամներ, սեղանի հավաքածու, գրիչներ, ուղղիչ մատիտներ, կնիքի բարձիկներ, կնիքի թանաք): Որոշ գույքերի մոտ առկա են որակական խնդիրներ՝ պահեստում երկար մնալու պատճառով:
Մեկնարկային գինը կազմում է 256.000 ( երկու հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ։
Լոտ 4. Ցանկի թիվ 25-28 (Գրասենյակային գրքեր, բիզնես նոթատետրեր, բլոկնոտներ, օրագրեր): Որոշ գույքերի մոտ առկա են որակական խնդիրներ՝ պահեստում երկար մնալու պատճառով:
Մեկնարկային գինը կազմում է 281.000 ( երկու հարյուր ութսունմեկ հազար ) ՀՀ դրամ։
Լոտ 5. Ցանկի թիվ 29-39 (Մեջքի պայուսակ, գրչատուփեր, ֆլոմաստերներ, ջրաներկեր, գուաշներ, մատիտներ գունավոր, մատիտներ սև, ռետիններ, մատիտների սրիչներ, քանոններ, մկրատներ): Որոշ գույքերի մոտ առկա են որակական խնդիրներ՝ պահեստում երկար մնալու պատճառով:
Մեկնարկային գինը կազմում է 281.000 ( երկու հարյուր ութսունմեկ հազար ) ՀՀ դրամ։
Լոտ 6. Ցանկի թիվ 40-63, 65-75, 85-93 գույքերը: Գույքերի ցանկը ծավալուն լինելու պատճառով չի հրապարակվում: Որոշ գույքերի մոտ առկա են որակական խնդիրներ՝ պահեստում երկար մնալու պատճառով:
Մեկնարկային գինը կազմում է 102.000 ( մեկ հարյուր երկու հազար) ՀՀ դրամ։
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում <<Մեգա-Պեյպեր>> ՍՊ Ընկերության 1510019295885823 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`