Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Զաքարյանի թիվ ՍՆԴ/0973/04/23 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բացդասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

18.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2023թ. Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված Սամվել Զաքարյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2024թ. Հունվարի 08-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է Սամվել Զաքարյանի սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով.
ԼՈՏ 1. – Սամվել Բաբկենի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․ Երևան, Խաղաղ Դոնի 19 շենքի բակի թիվ 3 ավտոտնակ անշարժ գույք /թիվ 2229988 սեփականության վկայական/: Ավտոտնակի նկարագիրը՝ ավտոտնակը քարաշեն է, միջհարկային ծածկը երկաթբետոնե պանելներ՝ ծածկված տոլով, հատակը բետոնապատ, պատերը՝ ցեմենտ ավազյա սվաղ, տեղադրված են երկաթյա դարպասներ, գույքի մակերեսը՝ 28,8 ք.մ, ավտոտնակը տեղակայված է 28,8 ք.մ. հողատարածքի վրա, վարձակալության իրավունքով /վարձակալության ժամկետը լրացել է 16.09.2013թ-ին /: Ներքին հարդարումը գնահատման օրվա դրությամբ գտնվում էր միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 2,350,000 /Երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, վճարելով մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է ՙԱկբա Բանկ՚ ԲԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի՝ 220531894834000 Սամվել Զաքարյանի սնանկության հատուկ հաշվին:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 077-64-22-00 հեռախոսահամարով՝ ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`