Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

,,Արենի Վայն,, ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ԱՎԴ1/0053/04/16

20.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. դեկտեմբերի 18-ին նշանակված ,,Արենի Վայն,, ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2024թ. հունվարի 8-ին ժամը 11:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է ,,Արենի Վայն,, ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Ford Tranzit 2.5D մակնիշի 444 PP 61 պետ. համարանիշի, WF0LXXGBVLXJ24822 նույնականացման համարով, սպիտակ-կապույտ-կարմիր գույնի ավտոմեքենա: Ավտոմեքենան ամբողջովին գտնվում է ապամոնտաժված վիճակում: Շարժիչը քանդված վիճակում գտնվում է թափքի մեջ: Փոխանցման տուփը ճաքած է և օգտագործման պիտանի չէ: Թափքի դռները և ապակիները բացակայում են: Թափքը ժանգոտված է: Մեքենան հետագա շահագործման ենթակա չէ, պիտանի է որպես մետաղի ջարդոն: Ավտոմեքենան գտնվում է ք. Արմավիր, Շահումյան 9 հասցում: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է՝ 128 993 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված հետևյալ 16069033295476 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա՝ 03.01.2024թ., ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ,,Արենի Վայն,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`