Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

09.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

Սիլվա Գևորգի Գրիգորյանի թիվ ՍնԴ/0575/04/22 սնանկության գործով 2023թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին չվաճառված Տելման Ցոլակի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող (Լոտ 4) գույքի վաճառքը կասեցվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․12․2023թ․ որոշմամբ: Նույն դատարանի 28․12․2023թ․ որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է։
26.01.2024թ. ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը՝

Լոտ 4։ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Շահումյան, փողոց Աբովյան N3 հասցեում գտնվող բնակելի տուն, սեփ․ վկ․՝ 2533503,

Հողամասի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային համար՝ 04-077-029-006, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, մակերեսի չափը՝ 0․1հա, ինքնակամ զբաղեցված հողամաս՝ 280քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Շենքի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային համար՝ 04-077-029-006, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 251,2 ներքին, 312,2 արտաքին, պարիսպ՝ 10 քմ, ինքնակամ կառուցված պարիսպ՝ 16,7 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Լրացուցիչ տեղեկություններ։ Մեկ հարկանի բնակելի տուն՝ նկուղով, նկուզի մակերեսը՝ 86,4 քմ, ինքնակամ պարիսպը և զբաղեցված հողամասը ներառվել են հաշվարկներում, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, ունի կայանատեղի, ճակատակին եզրագիծը՝ երկրորդային փողոցի հետ, թեքություն՝ հարթ, բարեկարգված բակի առկայությունը՝ կիսաբարեկարգ, արտաքին հարդարումը՝ երեսպատված, արտաքին պատերը՝ քարե, ենթակառուցվածքներ՝ առկա են, ջեռուցումը՝ ջեռուցման համակարգով, լուսամուտները՝ մետաղապլաստե, միջինից բարձր վիճակի։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 28.953.000 /քսանութ միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.01.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ, հ/հ 1570096759660100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կարող եք ստանալ նախորոք դիմելով սնանկության գործով կառավարչին կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (banduryan.taron@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին(հեռ +37444 995588 նաև WhatsApp և VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`