Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Արմսվիթ>> ՍՊԸ-ի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/1588/04/21/ պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, <<Արմսվիսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարճական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Արմսվիթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:30-ին <<Արմսվիթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2024թ. հունվարի 26-ին ժամը 15:30-ին, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ 3 սենյակ հասցեում տեղի կունենա <<Արմսվիթ>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <<Արմսվիսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 4 լոտերով.
Լոտ 1–Անշարժ գույք՝ ՀՀ ք. Երևան, Սիլիկյան թաղամասի ավտոձեռնարկատիրություն հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագիրը՝ սեփականության վկայականի համար՝ 427185, կադաստրային ծածկագիրը՝ 01-001-0611-0035, շենքի տիպ՝ քար և սենդվիչ պանել, 1 հարկանի, շենքի վիճակ՝ լավ, տեխնիկական հագեցվածություն՝ լավ, նպատակային նշանակություն՝ բնակավայրերի, օգտագործման նպատակ՝ ավտոձեռնարկության կառուցման և սպասարկման համար, իրավունքի տեսակ՝ վարձակալություն, վարձակալության ժամկետը 50 տարի, սկսած 2002 թ․, ընդհանուր մակերես՝ 1,2021 հա, հողատարածքի ձև՝ բազմանկյուն, առաստաղի բարձրություն՝ մոտ 3,5 մ, հիմք՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկ՝ մետաղական ֆերմաներ և ե/բ, տանիքածածկ՝ մետաղական պրոֆիլավոր թիթեղ, նպատակային նշանակություն՝ հասարակական, ընդհանուր մակերեսը/քմ/ 2654,0 քմ, ներքին հարդարում՝ շինության ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հին վիճակ, հատակները բետոնյա, որոշ հատվածներում քայքայված։ Ներքին դռները փայտյա և մետաղական։ Պատուհանների շրջանակների մի մասը մետաղական, մի մասը մետաղապլաստե, սանհանգույցները՝ առանց հարդարման։ Լրացուցիչ տվյալներ՝ տեղադրությունը, դիրքը լավ, էլ․հոսանքով, և ջրով ապահովված է, ներքին հարդարանքը /1-6/ սանդղակով համապատասխանում է 3-րդ կատեգորիային, միջին վիճակ, տարածքի մի մասը սահմանազատված է պարսպով, ունի մետաղական դարպասներ։
Լոտի արժեքը կազմում է 860.895.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Անշարժ գույք՝ ՀՀ ք. Երևան, Լենինականի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագիրը՝ սեփականության վկայականի համար՝ 2115142, կադաստրային ծածկագիրը՝ 01-001, շենքի տիպ՝ քարե, 2 հարկանի, շենքի վիճակ՝ լավ, տեխնիկական հագեցվածություն՝ լավ, նպատակային նշանակություն՝ բնակավայրերի, օգտագործման նպատակ՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իրավունքի տեսակ՝ սեփականություն, ընդհանուր մակերես՝ 0,2084 հա, հողատարածքի ձև՝ բազմանկյուն, առաստաղի բարձրություն՝ մոտ 4-ից մինչև 7մ, հիմք՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկ՝ ե/բ, տանիքածածկ՝ մետաղական պրոֆիլավոր թիթեղ, նպատակային նշանակություն՝ արտադրական, ընդհանուր մակերեսը/քմ/ 2054,2 քմ, ներքին հարդարում՝ շինության ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները սալիկապատ, բետոնյա, լամինապատ։ Ներքին դռները փայտյա և մետաղապլաստե։ Պատուհանների շրջանակների մի մասը մետաղական, մի մասը մետաղապլաստե։ Ունի ջեռուցման, անվտանգության և օդափոխության համակարգեր, սանհանգույցները՝ սալիկապատ։ Լրացուցիչ տվյալներ՝ տեղադրությունը, դիրքը լավ։ Էլ․հոսանքով, գազով և ջրով ապահովված է։ Ներքին հարդարանքը /1-6/ սանդղակով համապատասխանում է 4-րդ կատեգորիային, լավ վիճակ, տարածքի մի մասը սահմանազատված է պարսպով, ունի մետաղական դարպասներ։
Լոտի արժեքը կազմում է 1.080.621.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Անշարժ գույք՝ ՀՀ Շիրակի մ., Ազատան համայնքի 56-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագիրը՝ սեփականության վկայականի համար՝ 2734598, կադաստրային ծածկագիրը՝ 08-004-742-002, շենքի տիպ՝ քար և սենդվիչ պանել, 1 հարկանի, շենքի վիճակ՝ լավ, տեխնիկական հագեցվածություն՝ լավ, նպատակային նշանակություն՝ արտադրական, օգտագործման նպատակ՝ կառուցման և սպասարկման, իրավունքի տեսակ՝ սեփականություն, ընդհանուր մակերես՝ 2,40 հա, հողատարածքի ձև՝ բազմանկյուն, առաստաղի բարձրություն՝ մոտ 5,0 մ, հիմք՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկ՝ ե/բ և մետաղական ֆերմաներ, տանիքածածկ՝ մետաղական պրոֆիլավոր թիթեղ, նպատակային նշանակություն՝ արտադրական, ընդհանուր մակերես/քմ/ 4904,15 քմ, ներքին հարդարում՝ շինությունը չունի ներքին հարդարանք, հին վիճակ, հատակները բետոնյա, որոշ հատվածներում քայքայված։ Ներքին դռները մետաղական։ Պատուհանների շրջանակները մետաղական, սանհանգույցները՝ առանց հարդարման։ Լրացուցիչ տվյալներ՝ տեղադրությունը, դիրքը լավ։ Էլ․հոսանքով, և ջրով ապահովված է։ Ներքին հարդարանքը /1-6/ սանդղակով համապատասխանում է 3-րդ կատեգորիային, միջին վիճակ, տարածքի մի մասը սահմանազատված է պարսպով, ունի մետաղական դարպասներ։
Լոտի արժեքը կազմում է 756.697.500 ՀՀ դրամ:
Լոտ 4 –Ավտոմեքենա <<Գազ-52>> մակնիշի, Տ/Մ գրանցման վկայագիր՝ KB239633, հաշվառման համարանիշ՝ 719AF61, նույնականացման համար՝ 1088606, թափքի տեսակ՝ ցիստեռն, շարժիչը, փոխանցման տուփը անսարք, ոչ լրակազմ, անվադողերը՝ մաշված, քրքրված, սրահ՝ անբավարար վիճակում, գույն՝ երկնագույն, արտադրման տարեթիվ՝ 1986թ․, ։ Այլ գործոններ՝ ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները շահագործման ընթացքում ձեռք են բերել շահագործողական մաշվածություն, խցիկի վրա առկա են վնասված, ժանգոտված, դեֆորմացված, ներկածածկույթը դեֆորմացված տեղեր, ընթացքային մասերը խափանված վիճակում, դիմահար ապակին ճաքած, մարտկոցը, էլ․ հաղորդալարերը մասնակի բացակայում են, ընթացքային մասերի հանգույցները, դետալները խափանված էին։
Լոտի արժեքը կազմում է 204․000 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 19.01.2024թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220533334227000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`