Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՍԵՄԻՐԱՄԻԴԱ>> ՍՊ ընկերությանը պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

18.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թվականի փետրվարի 15-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում <<ՍԵՄԻՐԱՄԻԴԱ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. <<ՍԵՄԻՐԱՄԻԴԱ>> ՍՊ ընկերությանը պատկանող SEAT մակնիշի INCA 1.4 տիպարի, 189 AS 61 հաշվառման համարանիշով, VSSZZZ9KZ1R019234 նույնացման համարով բեռնատար: Թողարկման տարեթիվը՝ 2001 թվական: Թափքի տեսակը՝ ֆուրգոն, սրահը մոխրագույն կտորե երեսպատվածքով է և գտնվում է վատ վիճակում: Փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձաղակողմյան, շարժիչը՝ բենզինային: Մեքենայի անիվները գտնվում են վատ վիճակում: Մեքենայի թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման:
SEAT մակնիշի INCA 1.4 տիպարի, 189 AS 61 հաշվառման համարանիշի բեռնատար ֆուրգոնը գտնվում է վատ վիճակում:
Մեկնարկային գինը կազմում է 270,000 ( երկու հարյուր յոթանասուն հազար ) ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում <<ՍԵՄԻՐԱՄԻԴԱ>> ՍՊԸ 1510014894194114 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 5 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 1 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`