Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Վազգեն Կարլենի Օհանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<<<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈւՎԿ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապան Վազգեն Կարլենի Օհանյանին և գրավատուներին պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

23.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վազգեն Կարլենի Օհանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ. փետրվարի 22-ին ժամը 14:00-ին Վազգեն Կարլենի Օհանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Վազգեն Կարլենի Օհանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<<<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈւՎԿ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապան Վազգեն Կարլենի Օհանյանին և գրավատուներին պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 17. ՀՀ, Լոռու մարզ, Վահագնի համայնք, 8-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 4 հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-վկայական՝ 25042012-06-0060, կադաստրային ծածկագիրը՝ 06-103-0051-0012, անշարժ գույքի հողամասը զբաղեցնում է 3800քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը որոշ չափով բարեկարգված է, առկա են պտղատու ծառեր, հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն 273.9քմ մակերեսով, գոմ՝ 49.8քմ մակերեսով, փայտե սանհանգույց: Գոմն իրենից ներկայացնում է 49.8քմ մակերեսով մեկ հարկանի քարե շինություն, տեղադրված են փայտե դռներ և պատուհաններ: Բնակելի տունը կառուցվել է 1970-ական թվականներին, շենքի մակերեսը՝ 273.9քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, նկատելի է որոշ չափով կորություն, պատերի շարվածքը՝ քարե, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, պատերի վրա նկատելի են ճաքեր, քայքայված հատվածներ, տանիքը՝ բացակայում է, տեղադրված են փայտե դռներ և պատուհաններ, ներքին հարդարման աշխատանքներ կատարված չեն, առկա է էլ. մատակարարում: Մեկնարկային գինը՝ 907.121 /ինը հարյուր յոթ հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 18. ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լոռվա խճուղի 06-001-0005-0005 կադաստրային ծածկագրով հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-վկայական՝ 2231163, անշարժ գույքի հողամասը զբաղեցնում է 900քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողամասը բարեկարգված չէ, հողամասն ըստ թիվ 2231163 վկայականի ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ մառան 20քմ մակերեսով, մառան՝ 75քմ մակերեսով, ծածկ՝ 83.6քմ, 38.4քմ, 19.5քմ, 151.8քմ մակերեսներով; 20քմ մակերեսով մառանը, 38.4քմ և 19.5քմ մակերեսներով ծածկերն ապամոնտաժված են, ծածկերն իրականացված են ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Մառանը կառուցվել է 1970-ական թվականին, մակերեսը՝ 75քմ, հիմքը՝ երկաթբետոն, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ փայտանյութ, տանիքը՝ իրականացված է ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, հարկայնությունը՝ 1 հարկ, մուտքի դուռը, ներսի դռները և պատուհանները՝ փայտե, ներքին հարդարման աշխատանքներ կատարված չեն, առկա է էլ. մատակարարում: Թիվ 2231163 վկայականի <<Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ>> բաժնում նշված է. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Մեկնարկային գինը՝ 3.335.611 /երեք միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605653910000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:


Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`