Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Սատուրն ՄԻԿԿԱ» ՓԲԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքի մասին

23.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.01.2024թ. ժամը 13։15-ին, հրապարակված «Սատուրն ՄԻԿԿԱ» ՓԲԸ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
15.02.2024թ. ժամը 13։15 ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Սատուրն ՄԻԿԿԱ» ՓԲԸ թիվ ՍնԴ/2001/04/19 սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով պարտապանին պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառք՝ նախորդ չկայացած մեկնարկային գնից 10 տոկոս նվազեցված արժեքով, հետևյալ լոտով՝

Լոտ 1 - 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էդ. Պետրոսյան1/27/5 հասցեում գտնվող անշարժ գույք:
Սեփականության վկայական թիվ 2714687, տրված 11.03.2010թ: Հողամասի տվյալները՝ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, օգտագործման նպատակը ՝արտադրություն կազմակերպելու, Հողամասի չափը՝ 1.1 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Տարածքը՝ պարսպապատ է: Ծածկագիր՝ 07-002-038-001-005
Շենքի տվյալները՝ նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ արտադրական շենք, մակերեսը 537,7 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: կառուցման տարեթիվը՝ 1968թ, երկաթբետոնե կառուցվածք, ներքին բարձրությունը 3մ, 2 հարկանի, տանիքը՝ թիթեղ, մուքի դռները՝ մետաղական, ներսի դռները՝ փայտանյութ, պատուհանները՝ մետաղական, ներքին մակերեսը 537,7 քմ, հատակը՝ բետոնապատ, պատերը՝ գաջասվաղ, պատված ներկանյութով / ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում/: Ունի էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի:
Շինությունը ընդհանուր առմամբ գտնվում է վատ վիճակում, չի շահագործվում իր նշանակության համապատասխան:
Գույքի մեկնարկային գինը՝ 94.702.787 ՀՀ դրամ:
Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի գրության՝ վերոնշյալ հողամասը կադաստրային քարտեզում ներառված է 07-002-0048-0015 և 07-002-0048-0061 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում: Հաշվի առնելով, որ կադաստրային գործի արխիվային փաստաթղթերում բավարար քարտեզահատակագծային տվյալներ առկա չեն, ուստի հողամասը ճշտված սահմաններով գործող կադաստրային քարտեզում արտացոլելու համար անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 29.04.2021թ ՙՙԿադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասինՙՙ թիվ 698-Ն որոշման դրույթներով, ըստ որի կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորի գծային չափերի կամ մակերեսների սխալի ուղղումները կատարվում են սեփականատիրոջ կամ իրավատիրոջ դիմումի, հողամասի սահմանները ճշտելու մասին համայնքի ղեկավարի գրության և վերջինիս կողմից հաստատված անշարժ գույքի միավորների չափագրման փաստաթղթերի կամ իրադրության հատակագծի հիման վրա՝ ուղղվող անշարժ գույքի և ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասերի բոլոր սեփականատերերի և դրանց նկատմամբ այլ իրավունքներ ունեցող անձանց համաձայնությամբ: Ընդ որում, ուղղման ներկայացված անշարժ գույքի միավորի սահմանի ուղղումներն իրականացվուիմ են առանց սահմանակից հողամասերի գրանցման տվյալների փոփոխության:
Վերոնշյալ համաձայնությունը համարվում է նաև տրված համաձայնություն այն մասին, որ հետագայում իրենց անշարժ գույքի միաորների նկատմամբ գործարքներ իրականացնելիս պետք է ներկայացվեն նոր չափագրման փաստաթղթեր կամ իրադրության հատակագիծ:
Գույքը աճուրդով ձեռք բերողը կրում է վերոնշյալ գործողությունների իրականացման ռիսկը:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ աճուրդին նախորդող 5–րդ օրը, ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, 1150018202042055)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրերի ընթացքում, մինչև աճուրդին նախորդող 5–րդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (aram.karapetyan02@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգել 093032002:

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`