Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մարզպետ Թովմասյանին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

29.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թվականի փետրվարի 03-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Մարզպետ Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Անշարժ գույքը Արագածոտնի մարզ, համայնք Աղձք, 5-րդ փողոց, թիվ 8/1 հասցեում: Կադաստրային ծածկագիր՝ 02-008-0031-0057: Ընդհանուր՝ 746,7քմ մակերես: Ծանրաբեռնված է թվով 5 շինությամբ՝ անասնաշենք՝ 273,24քմ, ջերմոց՝ 307,65քմ, շինություններ երկու հատ՝ 13,98 և 9,61քմ մակերեսներով և պարիսպ՝ 2,23քմ:
Մուտքի դռներն ու դարպասը մետաղական, ներսի դռները մետաղական և փայտե: Պատուհանները ունեն ճաղավանդակներ: Առկա է էլեկտրամատակարարում, ջրամատակարարում և կոյուղի:
Գույքի նկատմամբ գրանցված է <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 29,600,000 / քսանինը միլիոն վեց հարյուր հազար / ՀՀ դրամ:
Լոտ 2. Անշարժ գույքը Արագածոտնի մարզ, Աղձք համայնքում: Վկայական N 28102019-02-0045: Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող: Մակերեսը՝ 1,02 հա:
Գույքի նկատմամբ գրանցված է <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 15,800,000 / տասնհինգ միլիոն ութ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Լոտ 3. Անշարժ գույք Արագածոտնի մարզ, Աղձք համայնք, 17 փողոց, թիվ 9 հասցեում: Վկայական N 0237519, կադաստրային ծածկագիրը՝ 02-008-0057-0005: Նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Օգտագործման նպատակը՝ տնամերձ: Հողամասի չափը՝ 0,12 հա:
Գույքի նկատմամբ գրանցված է <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 5,200,000 / հինգ միլիոն երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:
Լոտ 4. Անշարժ գույքը գտնվում է Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնք Նովոսելցովո գյուղի 3-րդ փողոցի, 3-րդ նրբանցքի, թիվ 3 հասցեում: Զբաղեցնում է 4531.7քմ մակերես: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։
Ըստ 16102020-06-0002 վկայականի հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ գրասենյակ՝ 50քմ, պահեստ՝ 103քմ, պարիսպ՝ 3,6քմ, 1,43քմ, 21,98քմ, 32,52քմ մակերեսներով և 899,95քմ մակերեսով կիսակառույց անանսաշենք, որի ավարտվածության աստիճանը 50% է։ Փաստացի 899,95քմ մակերեսով անասնաշենքը ամբողջությամբ ավարտված է և շահագործվում է, ինչպես նաև կառուցված է 350քմ մակերեսով և մոտ 8 մետր բարձրությամբ ծածկ, որը գրանցված չէ սեփականության վկայկանում։
Առկա է էլեկտրամատակարարում, ջրամատակարարում և կոյուղի: Մուտքի դռներնը ու դարպասը՝ մետաղական:
Հիմնական շինությունը ծառայում է որպես անասնագոմ և գրեթե համապատասխանում է արդի պահանջներին:
Գույքի նկատմամբ գրանցված է <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 29,200,000 / քսանինը միլիոն երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:
Լոտ 5. Անշարժ գույքը գտնվում է Արագածոտնի մարզ, Աղձք համայնքում: Վկայական N 26082020-02-0021, կադաստրային ծածկագիրը՝ 02-008-0106-0249: Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական: Գործառնական նշանակություն՝ արոտավայր: Հողամասի չափը՝ 1,6828 հա:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ գրավի իրավունքը:
Գույքը հանդիսանում է երրորդ անձի սեփականություն:
Մեկնարկային գինը՝ 3,800,000 / երեք միլիոն ութ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Լոտ 6. Լոտը իր մեջ ներառում է Լոռու մարզ, Տաշիր համայնք, Նովոսելցովո գյուղում գտնվող թվով 3 / երեք / հատ գյուղատնտեսական նշանակության հողամասեր:
1) Վկայական N 07032018-06-0048, կադաստրային ծածկագիրը՝ 06-081-0101-0021: Մակերեսը՝ 23130քմ: Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական/վարելահող/:
2) Վկայական N 07032018-06-0033, կադաստրային ծածկագիրը՝ 06-081-0104-0013: Մակերեսը՝ 20390քմ: Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական/խոտհարք/:
3) Վկայական N 07032018-06-0006, կադաստրային ծածկագիրը՝ 06-081-0114-0023: Մակերեսը՝ 26300քմ: Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական/վարելահող/:
Լոտի մեկնարկային գինը կազմում է՝ 3,820,000 / երեք միլիոն ութ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Մարզպետ Թովմասյանի 220098881257000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`20 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 1 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`