Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀԵՓԻ ՔԻԴՍ» ՍՊԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին

27.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Շ. Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76 հոդված

27.02.2024թ. ժամը 12:30-ին ք.Երևան Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ՍնԴ/2608/04/22 սնանկության գործով «ՀԵՓԻ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ տեղի է ունեցել, կրկնաճուրդը նշանակվել է 14.03.2024թ. ժամը 13:30-ին ք.Երևան Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում:

ԼՈՏ 3. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
- Մեկ ոտիկով երկաթե կախիչ նախատեսված հագուստի համար, օգտագործված, վիճակը՝ բավարար, 6 հատ, յուրաքանչյուրի արժեքը 2,458 ՀՀ դրամ, միասին 14,746 դրամ,
- Պահարան՝ նախատեսված խանութում հագուստի ցուցադրության համար, սպիտակ մեկ բաժանարար տախտակով, 120*120*30 չափերով՝ 7 հատ, յուրաքանչյուրի արժեքը՝ 3,277 ՀՀ դրամ, միասին՝ 22,938 ՀՀ դրամ,
- Գրասենյակային աթոռ անիվներով, պիտանի է օգտագործման համար 4 հատ, յուրաքանչյուրը՝ 4,096 ՀՀ դրամ, միասին 16,384 ՀՀ դրամ,
- Դարակաշար, նախատեսված խանութում հագուստի ցուցադրման համար, երկաթե ամրակցված սյուներով, դարակներով և լամինատե տախտակներով. 135*27*290 չափերով 5 հատ, յուրաքանչյուրը 3,277 ՀՀ դրամ, միասին 16,384 ՀՀ դրամ,
- Սեղան երկաթե ոտքերով, փայտից տախտակով, 131*41*102 չափերով, օգտագործված, վիճակը բավարար, 2 հատ, յուրաքանչյուրը՝ 6,144 ՀՀ դրամ, միասին 12,288 ՀՀ դրամ,
- Գրասեղան մեկ դարակով, սպիտակ, 60*75*100 չափերով, մեկ դարակով, վիճակը բավարար օգտագործված, 1 հատ, արժեքը՝ 6,554 ՀՀ դրամ,
- Սեղան երկաթե ոտքերով, փայտից տախտակով, 80*120*72 չափերով, վիճակը բավարար, օգտագործված, 1 հատ, արժեքը՝ 4,096 ՀՀ դրամ,
- Գրասենյակային աթոռ,վիճակը բավարար, օգտագործված, 6 հատ, յուրաքանչյուրը՝ 4,096 ՀՀ դրամ, միասին 24,576 ՀՀ դրամ,
- Նստարան փայտից ցածր, մոխրագույն, 42*122*52 չափերով, լավ վիճակ, 11,469 ՀՀ դրամ,
Լոտի մեկնարկային գինը՝ 129,434 ՀՀ դրամ
ԼՈՏ 4. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
- Մանկական օրորոց փայտից, գույնը շականակագույն, արտաքին չափերը՝
29*74*100 1 հատ, արժեքը 57,344 ՀՀ դրամ,
- Մանկական օրորոց փայտից, վարդագույն, չափերը՝ 129*74*100 1 հատ, արժեքը՝ 57,344 ՀՀ դրամ,
- Պահարան՝ նախատեսված մանկական սենյակի համար 1 հատ, արժեքը՝ 53,248 ՀՀ դրամ
- Մանկական օրորոց փայտ, մոխրագույն, ներքևի հատվածում դարակներով, դարակները շպոնապատ/մդֆ/ ներքին չափերը՝ 120*65, արտաքին չափերը՝ 129*74*100, նոր, 1 հատ, արժեքը՝ 57,344 ՀՀ դրամ,
- Օրորոց փայտից, 130*75 չափերով, 2 հատ, նոր, յուր. 66,560 ՀՀ դրամ, միասին 106,496 ՀՀ դրամ,
Լոտի մեկնարկային գինը՝ 331,776 ՀՀ դրամ
ԼՈՏ 5. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
- Մանկան բարձ 35*35 չափերով, նոր, 51 հատ, յուր. 1,148 դրամ, միասին 58,492 ՀՀ դրամ,
- Մանկան բարձ 30*30 չափերով, նոր, 7 հատ, յուր. 820 դրամ, միասին 5,735 ՀՀ դրամ,
- Մանկական հագուստ/բոդի/ 0-12 ամսական երեխաների համար, բամբակ, նոր, 150 հատ, յուր 1,148 դրամ, միասին 172,032 ՀՀ դրամ,
- Մանկական տաբատ, բամբակ, 0-6 ամսական երեխաների համար, նոր, 50 հատ, յուր.1,148 դրամ, միասին 57,344 ՀՀ դրամ,
- Մանկական անկողնու հավաքածու/սավան, վերմակի երես, բարձի երես/, բամբակ, նոր, 5 հատ, յուր.4,096 ՀՀ դրամ, միասին՝ 20,480 ՀՀ դրամ,
- Մանկական մահճակալի կողային բարձիկներ /տուփով/, 6 հատ, նոր, յուր. 4,506 դրամ, միասին 27,034 ՀՀ դրամ,
- Բարձ մանկական կոմպլեկտ /կոմպլեկտում 4հատ/, նոր, 52*20 չափերով,1 հատ 4,096 դրամ
- Բարձ bio luxe kids, 40*30սմ չափերով, տրիկոտաժե կտոր, պաշտպանիչ շերտ՝ խիտ մանրաթելային կտորից, memory foam 4 սմ, 3 հատ, նոր, յուր. 2,868 դրամ, միասին՝ 8,602 ՀՀ դրամ,
- Բարձ princess, կոմպլետային՝ կոմպլեկտում 4 հատ, օրորոցի համար, 50*30սմ չափերով , 4 կոմպլեկտ,նոր, յուր. 992 դրամ, միասին՝ 32,768 ՀՀ դրամ,
- Բարձ կոմպլեկտային, 35*35 սմ չափերով, 7 հատ, նոր, յուր. 5,325 դրամ, 37,274 ՀՀ դրամ,
- Բարձ կոմպլեկտային, կոմպլեկտում 6 հատ, 35*35 սմ չափերով, 6 հատ, նոր, յուր 2,458 ՀՀ դրամ, միասին 14,746 ՀՀ դրամ,
- Բարձ հյուսք 2 հատ, յուր. 4,506 ՀՀ դրամ, միասին 9,012 ՀՀ դրամ,
- Մանկան հագուստ ամառային շորտ և վերնաշապիկ, 3-6 ամսական երեխանների համար, նոր, 20 հատ, յուր 3,032 ՀՀ դրամ, միասին՝ 15,156 ՀՀ դրամ,
- Մանկական տաբատ 20հատ, նոր, յուր 1,148 դրամ, միասին 22,528 ՀՀ դրամ,
- Մանկան հագուստ բոդի 0-12 ամսականի համար, նոր, 110 հատ, յուր 1,311 ՀՀ դրամ, միասին՝ 144,180 ՀՀ դրամ,
- Բարձ մանկական 35*35 սմ չափերով, նոր, 20 հատ, յուր 1,148 դրամ, միասին՝ 22,938 ՀՀ դրամ,
- Բարձ կոմպլեկտ կոմպլեկտում 7 հատ, յուր չափը՝ 35*35 սմ, յուր. Կոմպլեկտը 6,554 ՀՀ դրամ,
- Հումք՝ կտորներ, թելեր, մանկական բարձերի, հագուստի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, մանկան հագուստ՝ կիսաֆաբրիկատ վիճակում ընդհանուր 266,240 ՀՀ դրամ
Լոտի մեկնարկային գինը՝ 970,752 ՀՀ դրամ
ԼՈՏ 6. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
Կարի մեքենա իր սեղանով jack ֆիրմայի, ուղիղ կարի համար, A4 մոդելի, աշխատող, օգտագործված, 1 հատ-մեկնարկային գինը՝ 65,536 ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Կարի մեքենա իր սեղանով jack ֆիրմայի, ուղիղ կարի համար, A2 մոդելի, օգտագործված, աշխատող, 1 հատ-մեկնարկային գինը՝ 57,344 ՀՀ դրամ,
ԼՈՏ 8. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
Կարի համար նախատեսված մեքենա jack ֆիրմայի /оверлок/, իր սեղանով,աշխատող, օգտագործված, 1հատ- մեկնարկային գինը՝ 73,728 ՀՀ դրամ,
ԼՈՏ 9. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Կարի համար նախատեսված մեքենա jack ֆիրմայի /распашивалка/, իր սեղանով, W4 մոդելի, աշխատող, օգտագործված, 1 հատ-մեկնարկային գինը՝ 90,112 ՀՀ դրամ,
ԼՈՏ 10. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
Կարի համար նախատեսված մեքենա jack ֆիրմայի /բկ կարող/, W4 իր սեղանով, օգտագործված, աշխատող, 1 հատ-մեկնարկային գինը՝ 69,632 ՀՀ դրամ,
ԼՈՏ 11. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք.
Կարի համար նախատեսված մեքենա` jack ֆիրմայի /Машина для нарезания бейки Juck JK-T801A/ , օգտագործված, աշխատող, 1 հատ- մեկնարկային գինը՝ 36,864 ՀՀ դրամ,
ԼՈՏ 12. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Կարի համար նախատեսված մեքենա` KANMAK ֆիրմայի/արտադրող երկիրը Թուրքիա, կոճակի դակիչ, 1 հատ, աշխատող, օգտագործված, մեկնարկային գինը՝ 30,720 ՀՀ դրամ,
ԼՈՏ 13. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Հագուստի տպագրության պրեսի սարքավորում, 1 հատ, աշխատող, օգտագործված, մեկնարկային գինը՝ 86,016 ՀՀ դրամ,
ԼՈՏ 14. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Ձևարարի դանակ /резак/ jack մակնիշի ճապոնական, օգտագործված, 1 հատ, մեկնարկային գինը՝ 34,816 ՀՀ դրամ,
ԼՈՏ 15. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Հեռուստացույց Sharp 80 սմ անկյունագծով/Էկրանը/, աշխատող, օգտագործված, մեկնարկային գինը՝ 14,336 ՀՀ դրամ,
ԼՈՏ 16. ՙՀԵՓԻ ՔԻԴՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք .
Հեռուստացույց LG 105սմ անկյունագծով /էկրանը/, աշխատող, օգտագործված, մեկնարկային գինը՝ 16,384 ՀՀ դրամ :
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020 թվականի թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարան:
Հայտում նշվում է.
1. Հայտատու իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:
2. Հայտատու ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, լիազորագիրը բնօրինակ ՝ պատշաճ վավերացմամբ:
3. Պարտապանի անվանումը(Ֆիզիկական անձի դեպքում անուն ազգանունը):
4.Աճուրդի անցկացման օր, ամիս, ամսաթիվը:
5. Կառավարչի անունը, ազգանունը:
6. Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
-Լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
- Լոտի մեկնարկային գնի մեկ տոկոսի, վբայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
-Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազոր անձի միջոցով:
-Իրավաբանական անձ հայտատուների դեքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի հաձը հաստատող փաստաթղթի պատճենները:
-Անհհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ Արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10,000(տաս հազար) ՀՀ Դրամի չափով մուտքի վճար:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ ք. Երևան, Սմբ Զորավարի փող տուն 2 հասցեով կամ gshakeh@yahoo.com էլեկտրոնային հասցեով ուղարկում են ծանուցում՝ հայտնելով աճուրդին ներկա գտնվելու մասին՝ նշելով անունը, ազգանունը(անվանումը), ծանուցման հասցեն կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը, նախարարության ներկայացուցչի դեպքում նաև նախարարի գրավոր հանձնարարականը, մուտքի վճարի վճարումը տվյալ սնանկության հատուկ հաշվեհամարին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Վերջին պահանջը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության մեկ տոկոս և հինգ տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն ՙԱմիօ բանկ՚ ՓԲԸ/նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում/ բացված թիվ 1150000804204203 սնանկության հատուկ հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունըստորագրելուց հետո տաս օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադրաձվում:
Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց, արգելանքները վերացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը կառավարչի կողմից կարող է ձայնագրվել և տեսագրվել:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31 կամ գրել gshakeh@yahoo.com էլեկտրոնային հասցեին:

Հասցե` Երևան, Ս Զորավար 2

Հեռ..` +37494108831

Էլ. փոստ`