Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/0772/04/21 սնանկության գորոծով պարտապան Դավիթ Հակոբի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2024թ-ի մարտի 28-ին ժամը 11։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում․

29.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՎՈՒՄ Է
Թիվ ՍնԴ/0772/04/21 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․ Բաբայան/ 27․07․2023թ-ի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ օտարման ենթակա պարտապան Դավիթ Հակոբի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը․
ԼՈՏ 1 ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս 2-րդ թաղամասի 4-րդ փողոց 4 հասցեում գտնվող բնակելի տուն։
Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 450 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, բնակելի տան նկարագիրը՝ 1 հարկանի քարե շինություն, ընդհանուր մակերեսը՝ 186,4 քմ, որից 45,5 քմ բաց պատշգամբ, տանիքը՝ ազբոշիֆեր, մետաղական թիթեղ, մուտքի դուռը մետաղական, ներքին դռները փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե։
Էլեկտրոմատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, ջեռուցում։
Սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Դավիթ Հարությունյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
 Լոտի մեկնարկային արժեքը՝ 18 510 090 ՀՀ դրամ։
 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/0772/04/21 սնանկության գորոծով պարտապան Դավիթ Հակոբի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 311 սենյակ․
 Հրապարակված աճուրդները չեն կայացել, հայտ չլինելու պատաճառքվ․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2024թ-ի մարտի 28-ին ժամը 11։00-ին․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Դավիթ Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000714 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մանակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։

Հասցե` Արագած

Հեռ..` +374 99191410

Էլ. փոստ`