Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անհատ ձեռնարկատեր Համլետ Մելիքյանի սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդի կազմակերպման մասին

13.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Համլետ Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2024թ ժամը 14:00–ին անհատ ձեռնարկատեր Համլետ Մելիքյանի սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2024թ. ապրիլի 1–ին ժամը 14:00-ին ք. Երևան, Տերյան 91 շենք, 2-րդ հարկ, 6 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Համլետ Մելիքյանի սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ՓԲԸ -ում գրավադրված գույքերի կրկնաճուրդ նախորդ աճուրդից 2%-ով իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 1 ԼՈՏԻՑ:
Աճուրդի է ներկայացվում ՝
Լոտ1– պարտապանին պատկանող ոսկյա զարդեր, որից՝
Ոսկյա կանացի մատանի- 1 հատ 585 հարգի, գույքի ընդհանուր կշիռ 5.28 գրամ քաշով
Ոսկյա կանացի մատանի- 1 հատ 585 հարգի, գույքի ընդհանուր կշիռ 4.55 գրամ քաշով
Լոտի- մեկնարկային գինը սահմանվում է 147,339 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 27.03.2024թ. ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200,000 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 1150015631351324 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք էլեկտրոնային եղանակով ստանալ այդ մասին lev.petrosyan82@gmail.com հասցեին նամակ ուղարկելով (տրամադրվում է մեկ աշխատանքային օրում) կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերիի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 7 (յոթ) օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (lev.petrosyan82@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`