Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Ալեկի Վարդանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
11.03.2024թ. հայտարարված Արտյոմ Ալեկի Վարդանյանի գույքերի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
29.03.2024թ-ին ժամը 16:00-ին Արտյոմ Ալեկի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արտյոմ Ալեկի Վարդանյանին /գործ թիվ ՍնԴ/1771/04/19/ սեփականության իրավունքով պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է՝
Լոտ 12. Ավտոմեքենա ¦Mercedes-Benz S450 4 matic§ մակնիշի, 2009թ. արտադրության, 17ՕԼ017 պետ. համարանիշի տր. միջոց, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, նույնականացման համարը՝ WDD2211841A15506, շարժիչի հզորությունը՝ 250/340 ձ. ուժ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, հանդիսանում է Արտյոմ Ալեկի Վարդանյանի սեփականությունը – 2.157․300 ՀՀ դրամ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192707 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +37491401922

Էլ. փոստ`