Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Արգամ Արամայիսի Սմբատյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

14.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արգամ Արամայիսի Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ. մարտի 29-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/2732/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Արգամ Արամայիսի Սմբատյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Տարտուի փողոց 1 շենքի 55 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, շենքի հիմքը՝ երկաթ-բետոն, շենքի պատերը՝ տուֆ քար, բնակարանի մակերեսը՝ 55,2քմ, մուտքի դուռը մետաղական՝ փայտե երեսպատումով, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե, միջանցքի հատակը մանրատախտակ՝ միջին վիճակում, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով, ննջասենյակի հատակը մանրատախտակ է, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով՝ գտնվում են լավ վիճակում, հյուրասենյակի հատակը մանրատախտակ է, ատերը պաստառապատ են, առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով, ունի փակ պատշգամբ, խոհանոցի հատակը լամինապատ է, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը առանձին են, հատակը և պատերը՝ սալիկապատված, գտնվում են միջին վիճակում, առկա է՝ էլ. Մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գարեգին Հրանտիկի Համբարձումյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 29112019-07-0036/, ապահովելով Արգամ Արամայիսի Սմբատյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 22.850.000 /քսաներկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Նուռնուս, Գարուն թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-ըստ թիվ 29112019-07-0038 վկայականի այգետնակի հողամասը զբաղեցնում է 580քմ, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շենքի մակերեսը՝ 315,6քմ, բակի կողմից 3 հարկ, փողոցի կողմից 2, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար, տանիքը՝ երկլանջ, պրոֆիլավորված գունավոր թիթեղ, ջրահեռացումը կազմակերպված, տեղադրված են ձնարգելներ, մուտքի դուռը մետաղական, ձեղնահարկի մուտքի դուռը մետաղական՝ չինական արտադրության, 1-ին հարկի մուտքի դուռը մետաղական՝ փայտե երեսպատմամբ, ներսի դռները և պատուհանները մետաղապլաստե, ձեղնահարկի մուտքն իրականացվում է բակի կողմից, պատերը և առաստաղը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյութով, առկա են մաշված հատվածներ, միջանցքի հատակը սալիկապատ, սենյակների հատակը՝ մանրահատակ, առկա է բաց պատշգամբ, 1-ին հարկի մուտքն իրականացվում է բակի կողմից, ամբողջ հարկի առաստաղը գաջասվաղված է պատված լատեքս տիպի ներկանյութով, միջանցքի և սենյակների հատակը մանրահատակ, պատերն գաջասվաղված, պատված ներկանյութով, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերի մի մասը գաջասվաղված պատված լատեքս տիպի ներկանյութով, մի մասը սալիկապատ, առկա է տեռասա, հատակը՝ սալաքարեր, կիսանկուղային հարկում երկու սենյակի ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն, մնացած սենյակներում հատակն երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերը գաջասվաղված են, մի մասը պաստառապատ է, մի մասն երեսպատված է ներկանյութերով, պատերի վրա նկատելի են խոնավության ներթափանցման հետքեր, արտաքին հարդարումը՝ ցեմենտավազյա շաղախով սվաղված, պատված ներկանյութով, ձեղնահարկի և 1-ին հարկի սանհանգույցն ու լոգարանը վերանորոգված է, հատակն և պատերը՝ երեսպատված են կերամիկական սալիկներով, իրականացված է կախովի առաստաղ, առկա է ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազաֆիկացված է, 1-ին հարկում մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գարեգին Հրանտիկի Համբարձումյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 29112019-07-0038/, ապահովելով Արգամ Արամայիսի Սմբատյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 62.050.000 /վաթսուներկու միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 22.03.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606432480020, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`