Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Գագիկի Սարգսյանի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

14.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.03.2024թ-ին Դավիթ Գագիկի Սարգսյանի թիվ ՍնԴ/0856/04/22 սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
10.04.2024թ-ին ժամը 14:20-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Դավիթ Գագիկի Սարգսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10 % իջեցված գներով, ընդհանուր երեք լոտով.
ԼՈՏ -1. Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող 794.6 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ կառուցված 03-028-0002-0021 կադաստրային ծածկագրով 0.106 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա: Հողամասի վրա կառուցված է 599,4 քմ մակերեսով ջերմոց: Լրացուցիչ առկա է նաև 0,042 հա ինքնակամ զավթված հողամաս և ինքնակամ կառուցված շինություններ՝ջերմոց 284,4 քմ, հաս. շինություն՝ 121,2 քմ, պարիսպ՝ 9.2 գմ: Բնակելի տունը բարեկարգ է, արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ և բազալտ քարով, առկա է հարթակ: Հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը միաձույլ ե/բ, տանիքը՝ մետաղական թիթեղ: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Գագիկի Սարգսյանին /սեփ. իրավունքի նոր վկայական՝ 02062022-03-0011/, և պարտապանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում: Լոտի մեկնարկային գինը՝ 48,536,160 ՀՀ դրամ:
ԼՈՏ -2. Արարատի մարզի Մասիս համայնք, գ. Ազատաշեն 15-րդ փողոց թիվ 8 ջերմոց հասցեում գտնվող 03-006-0116-0025-002 կադաստրային ծածկագրով 0,62102 հա մակերեսով գյուղատնտեսաարտադրական նշանակության հողամաս, որի վրա կառուցված է 2151,48 քմ մակերեսով ջերմոց և 17,25 քմ, 53.48 խ.մ պարիսպ: Առկա է նաև 5,79 ինքնակամ շինություն: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Գագիկի Սարգսյանին /սեփ. իրավունքի վկայական N 11072019-03-0036, նոր վկայական N 02062022-03-0069/, և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում: Լոտի մեկնարկային գինը 68,555,655 ՀՀ դրամ:
ԼՈՏ -3. Շարժական գույք՝ ննջասենյակի կահույք՝ 1 կոմպլեկտ բաղկացած հինգ կտորից, օգտագործված, բարվոք վիճակում: Գույքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պարտավորությունների դիմաց: Գույքի մեկնարկային գինը՝ 212.580 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Դավիթ Գագիկի Սարգսյանի սնանկության գործով թիվ 2477605442020000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր •ին վճարող մասնակիցը: Աճուրդում մեկից ավելի մասնակից լինելու դեպքում պարտվող կողմին եռօրյա ժամկետում վերադարձվում է նախավճարի 5% գումարը:
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664):

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3

Հեռ..` +374 94348664

Էլ. փոստ`