Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալվարդ Չիթչյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ալվարդ Չիթչյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.03.2024թ ին նշանակված Ալվարդ Չիթչյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով,վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
09.04.2024թ ժամը 15:00-ին Ալվարդ Չիթչյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի Ալվարդ Չիթչյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ., թիվ 116-ն հրամանի կարգով : Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Ալվարդ Չիթչյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով,վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող անշարժ գույք, որը գտնվում էք Երևան Մոլդովական փողոց, 24 շենք, թիվ 22 բնակարան, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում : Միջնահարկի բարձրությունը՝ 2,65մ, մակերեսը 47,4 քմ, մուտքի դուռը երկաթյա, ներսի դռները փայտե՝ հին, պատուհանները գտնվում են վատ վիճակում, ներքին հարդարումը՝ հին վերանորոգում, հատակը մանրահտկը գտնվում է մաշված վիճակում, սանհանգույցը և լոգարանը մասնակի վերանորոգված, հատակը և պատերը երեսապատված են կերամիկական սալիկներով, առաստաղը հին, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 2475781 վկայական, տրված 08.07.2010թ. : Ընդհանուր առմամբ բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում : Լոտ 1-ի մեկնարկային գինը` 17.739.000 ՀՀ դրամ /տասնյոթմիլիոնյոթհարյուրեռեսունիննըհազար/:
Ծանոթություն աճուրդի ներկայացված լոտը՝ անշարժ գույքը փաստացի բնակեցված է բնակիչներով, որի ազատման գործողությունները /վտարման/ և գույքի ձևակերպման ծախսերը կատարվում է գնորդի կողմից։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը, սակայն մասնակցության վճարի գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված Ալվարդ Չիթչյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2475003541020000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան Ե. Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ալվարդ Չիթչյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`