Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2329/04/22 սնանկության գործով պարտապան ԱՁ Աշոտ Գրիգորյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

20.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 272-13

19.03.2024թ. ժամը 12:00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
09․04․2024թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան ԱՁ Աշոտ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի են ներկայացվում պարտապանին և երրորդ անձանց կողմից «Ակբա բանկ» ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը․
Լոտ 4 - ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Թամանցիներ փողոց թիվ 18 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամաս՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0011, մակերեսի չափը՝ 0,14 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատում, շինություններ՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0011-001, բնակելի օժանդակ շինություն՝ 61,15 քմ, օժանդակ շինություն՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0011-002, 107,69 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, վկայական՝ 636573, տրված՝ 06.10.2003թ, սեփականատեր՝ Արտյոմ Գևորգի Գրիգորյան։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.809.000 ՀՀ դրամ։
Լոտ 5 - ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Թամանցիներ փողոց թիվ 16 հասցեում գտնվող շինություններ, հողամաս՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0010, մակերեսի չափը՝ 0,14 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատում, շինություններ՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0010-001, օժանդակ՝ 62,06 քմ, օժանդակ շինություն՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0094-0010-002, 335,16 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, վկայական՝ 636572, տրված՝ 06.10.2003թ, սեփականատեր՝ Աշոտ Գևորգի Գրիգորյան և Ստելա Արտուշի Ղարիբյան։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.685.000 ՀՀ դրամ։
Լոտ 6 - ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Ձորափնյա փողոց թիվ 57 հասցեում գտնվող շինություններ, հողամաս՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0082-0223, մակերեսի չափը՝ 0,3064 հա, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, շինություններ՝ կադաստրային ծածկագիր՝ 02-003-0082-0233-001, անասնաշենք՝ 634,8 քմ, նպատակային նշանակությունը՝ արտադրական, վկայական՝ 24032016-02-0015, տրված՝ 24.03.2016թ, սեփականատեր՝ Յուրա Գևորգի Գրիգորյան։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.393.000 ՀՀ դրամ։
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն պայմանով, որ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում, և գնորդը պարտավոր է վճարել հողամասի կադաստրային արժեքը։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 02.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ, հ/հ 1150016593883862)՝ որպես ստացող նշելով պարտապանի սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Սահակյանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`