Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով թվով 28 /քսանութ/ անշարժ գույքերի և թվով 5 /հինգ/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Սիփան-1» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 21-ին, ժամը 16:00-ին, թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Սիփան-1» ՍՊԸ-ի դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով աճուրդային վաճառքը՝ ներկայացված 33 /երեսուներեք/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:

2024թ. ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին, թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Սիփան-1» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով 15.06.2018թ. ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍԴ3/0003/04/15 վճռով սնանկ ճանաչված պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ի դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով թվով 28 /քսանութ/ անշարժ գույքերի և թվով 5 /հինգ/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցի աճուրդային վաճառք ներկայացված 33 /երեսուներեք/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվյալ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճենը :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցմամբ/ պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ի անվամբ «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11800092604804 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) նոտարական կարգով պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով, իսկ ֆիզիկական անձանց դպեքում՝ նոտարական կարգով պատշաճ վավերացված լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական աճուրդի եղանակով, լոտի մեկնարկային գնի հավելման եղանակով: Աճուրդում հաղթող է համարվում /ճանաչվում/ ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցումով ՝բանկային փոխանցմամբ/ լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով նախապես վճարված նախավճարի չափը /գումարը/: Նշված ժամկետում, վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու /չփոխանցելու/ դեպքում, աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված /փոխանցած/ նախավճարը և մասնակցության վճարը ետ չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, նոր չափագրումների, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը, ապամոնտաժման, նշված աշխատանքների կատարման համար աշխատուժի և համապատասխան հատուկ տեխնիկայի ներգրավման ծախսերը կատարում է /հոգում է/ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը՝ գույքի ձեռք բերողը: Նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ գործող օրենսդրության և ենթաօրեսնդրական ակտերի պահանջներին համապատասխան: ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանը՝ սույն հայտարարությանը չհակասող մասով, հանդիսանում է աճուրդի կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Աճուրդին առնչվող այլ հարցերով, այդ թվում՝ լոտն ուսումնասիրելու հետ կապված, անհրաժեշտ է դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝ ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ (հեռ. 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության 67 շ., բն. 42

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`