Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0761/04/21 սնանկության գործով պարտապան Թադևոս Վարդգեսի Մերթարչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թադևոս Վարդգեսի Մերթարչյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 21-ին, ժամը 16:30-ին, թիվ ՍնԴ/0761/04/21 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Թադևոս Վարդգեսի Մերթարչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:

2024թ. ապրիլի 11-ին, ժամը 16:30-ին, թիվ ՍնԴ/0761/04/21 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Թադևոս Վարդգեսի Մերթարչյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/0761/04/21 սնանկության գործով 26.04.2021թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապան Թադևոս Վարդգեսի Մերթարչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառք ներկայացված 1 լոտով, ստորև ներկայացված մեկնարկային գնով՝

Լոտ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ազատության 27-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող ավտոտնակ:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05082021-05-0032 վկայականի /գաղտնաբառ՝ DDAN72UVA9TH/ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ազատության 27-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող ավտոտնակը բաղկացած է հողամասից, որի բնութագիրն է՝կադաստրային ծածկագիր՝ 05-001-0204-0003, մակերեսի չափը՝ 0.187 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ավտոտնակից, որի բնութագիրն է՝ կադաստրային ծածկագիր՝ 05-001-0204-0003-001, մակերեսի չափը՝ 72քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն, և պարսպից, որի բնութագիրն է՝ կադաստրային ծածկագիր՝ 05-001-0204-0003-002, մակերեսի չափը՝ 20.8քմ, 41,7 խ.մ., նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն: Վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում արտացոլված տեղեկատվության համաձայն՝ հողամասից 0,03 հա ջրագծի նկատմամբ ծանրաբեռնված է մշտական անվճար սերվիտուտով /պետական գրանցման ամսաթիվ՝ 12.06.2007թ./: Ավտոտնակը գտնվում է քաղաքի ծայրամասում, շրջակայքում առկա են մի քանի կիսակառույց օբյեկտներ, շրջակայքը հիմնականում կառուցապատված չէ, հասարակական և բնակելի նշանակությամբ օբյեկտները գտնվում են հեռվում: Ավտոտնակը տեղակայված է ավտոճանապարհին հարող տարածքում: Ավտոտնակը և պարիսպը քանդված են, գոյություն չունեն:
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 812,129 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով,
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճենը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցումով ՝բանկային փոխանցմամբ/ պարտապան Թադևոս Վարդգեսի Մերթարչյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402194560000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը. նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության 67 շ., բն. 42

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`