Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1517/04/23 սնանկության գործով պարտապան Անի Ռուբենի Տեր-Բաղդասարյանի Դատարանի կողմից հաստատված պարտատիրոջ պահանջների բավարարման նպատակով թվով 1 /մեկ/ անշարժ գույքի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անի Տեր-Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 21-ին, ժամը 15:30-ին, թիվ ՍնԴ/1517/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Անի Ռուբենի Տեր-Բաղդասարյանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման դիմաց երրորդ անձ գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:

2024թ. ապրիլի 11-ին, ժամը 15:30-ին թիվ ՍնԴ/1517/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Անի Ռուբենի Տեր-Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1517/04/23 սնանկության գործով 13.06.2023թ. ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Չիչոյան/ թիվ ՍնԴ/1517/04/23 վճռով սնանկ ճանաչված պարտապան Անի Ռուբենի Տեր-Բաղդասարյանի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (իրավահաջորդն է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն) առջև ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված, գրավի առարկա հանդիսացող և Տարոն Ապրեսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լազյան փակուղի, թիվ 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի, աճուրդային վաճառքը ներկայացված 1 լոտով, ստորև ներկայացված մեկնարկային գնով`
Լոտ 1. ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լազյան փակուղի, թիվ 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույք:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2221144 վկայականի «Հողամասի տվյալները» բաժնի, ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լազյան փակուղի թիվ 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային համարն է՝ 06.001.28.028, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի տան սպասարկման, հողամասի չափը՝ 0,0164 հա:
Համաձայն նույն վկայականի «Շենքի տվյալները» բաժնի, կադաստրային համարն է՝ 06.001.28.028.001, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 94.5 քմ:
Համաձայն թիվ 2221144 վկայականի անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը տողի, վերոնշյալ անշարժ գույքը ձեռք է բերվել անշարժ գույքի առուվաճառքի և գրավի 15.07.2010թ. թիվ G-10-10820 պայմանագրի հիման վրա:
ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լազյան փակուղի թիվ 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի տեղադրությունը՝ միջինից բարձր, դիրքը՝ միջին, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ բավարար, հեռավորությունը հասարակական սպասարկման օբյեկտներից՝ 300 մ շառավղով, ունի ճակատային եզրագիծ երկրորդային փողոցի հետ: Շինությունը քարից է, մեկ հարկանի, ընդհանուր տեխնիկական վիճակը՝միջինից բարձր, շինության միջհարկային ծածկը՝ փայտե, տանիքը՝ ասբոշիֆեր, առաստաղի բարձրությունը՝ 2,4 մ-2,9 մ, արտաքին հարդարումը՝ սվաղած, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 94,5 քմ, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե՝ միջինից բարձր վիճակի, միջսենյակային դռները՝ փայտե: Սենյակների հատակը՝ ԴՍՊ, լամինատե, պատերն ու առաստաղը՝ ներկած, միջին վիճակի: Խոհանոցի հատակը՝ ԴՍՊ, պատերն ու առաստաղը՝ ներկած, միջինից ցածր վիճակի: Սանհանգույցի հատակն ու պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, միջինից բարձր վիճակի: Միջանցքի հատակը՝ լամինատե, պատերն ու առաստաղը՝ ներկած, միջին վիճակի: Առկա են ենթակառուցվածքներ, ջեռուցումն իրականացվում է ջեռուցման համակարգով:
Առկա են կիրառված սահմանափակումներ, այդ թվում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (իրավահաջորդն է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն) գրանցված գրավի իրավունքը:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 8,896,323 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվյալ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճենը :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցմամբ/ պարտապան Անի Ռուբենի Տեր-Բաղդասարյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402839570000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցումով ՝բանկային փոխանցմամբ/ լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու /չփոխանցելու/ դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված /փոխանցած/ նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության 67 շ., բն. 42

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`