Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մարինե Մնացականյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Մարինե Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

23.01.2024թ ժամը 15:00-ին Ա/Ձ Մարինե Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կազմակերպված աճուրդդ կայացել է, սակայն գնորդը սահմանված ժամկետում չի վճարել գնման գինը, որի պատճառով 23.01.2024թ կայացած աճուրդը հայտարարվել է չկայացած : ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանով սահմանված կարգով՝գույքի մեկնարկային գինը չի նվազեցվում,իսկ նախավճարը և մասնակցության վճարները չի վերադարձվում :
26.03.2024թ. ին նշանակված Ա/Ձ Մարինե Մնացականյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, Ա/Ձ Մարինե Մնացականյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
18.04.2024թ ժամը 15:00-ին Ա/Ձ Մարինե Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի Ա/Ձ Մարինե Մնացականյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, Ա/Ձ Մարինե Մնացականյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով :
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք/խանութ/որը գտնվում էք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Շերամի փողոց, 1/3 հասցեում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ 23032015-01-0138, տրված 23.03.2015թ. ,տեսակը՝ խանութ, կադաստրային ծածկագիր՝01-007-0231-0167, շինության բնութագիրը հասարակական, անշարժ գույքը կառուցվել է 175.5 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա : Տարածքը գտնվում է առանձին կանգնած 3 հարկանի շենքի 1-ին հարկում, ունի երկու մուտք՝փողոցի կողմից և բակային հատվածից, շենքի պատերը կանոնավոր կտրվածքի տուֆ քար, միջնահարկի բարձրությունը՝1-ին հարկի 3.7 մետր, շինության հարկը փաստացի 3 հարկ,գնահատման է ներկայացված միայն առաջին հարկը, շինության մակերեսի չափը՝150քմ, առկա է 351քմ. ինքնակամ շինություն, այսինքն 2-րդ և 3-րդ հարկերը ներառված չեն սույն գնահաշվարկում, դռները և պատուհանները մետաղապլաստ, բակային հատվածի մուտքի դուռը մետաղական, սանհանգույցի պատերը և հատակը սալիկապատված, իրականացված է կախովի առաստաղ՝ արմսթրոնգ տիպի, կոմունիկացաններ՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, եռահարկ շենքը գազիֆիկացված է : Անշարժ գույքը գրավադրված է Հայբիզնեսբանկ ՓԲԸ : Լոտ 1 –ի մեկնարկային գինը` 60.030.000ՀՀ դրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Մասնակցության վճարը չպետք է գերազանցի ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Ա/Ձ Մարինե Մնացականյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2475003518350000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան Ե. Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Մարինե Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`