Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդուարդ Ժորժիկի Չիլինգարյանին պատկանող և վերջինիս պարտավորության կատարման ապահովման համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքըհրապարակային սակարկությունով վաճառելու մասին

02.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի ապրիլի 01-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 17.01.2023 թվականի թիվ ՍնԴ/2429/04/21 վճռով սնանկ ճանաչված Էդուարդ Ժորժիկի Չիլինգարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Էդուարդ Ժորժիկի Չիլինգարյանին պատկանող և վերջինիս պարտավորության կատարման ապահովման համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքի՝ PEUGEOT 407 2.0 մակնիշի, 03 UL 200 պետհամարանիշի, VF36DRFJF21629161 նույնացման համարի, 2007թ-ի արտադրության ավտոմեքենայի կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով, որը գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված վիճակում և ըստ տեխնիկական վիճակի՝ գնահատման 5 հիմնական կատեգորիաներից դասակարգվել է 2-րդ կատեգորիային և գտնվում է խափանված վիճակում, շարժիչը և փոխանցման տուփը՝ վատ, խափանված, անվադողերը և անվահեծանները՝ վատ, խափանված:
Լոտ 1՝ PEUGEOT 407 2.0 մակնիշի, 03 UL200պետհամարանիշի, VF36DRFJF21629161 նույնացման համարի, 2007թ-ի արտադրության ավտոմեքենա (մակնիշը՝ PEUGEOT, տիպարը՝407 2.0, պետհամարանիշը՝ 03 UL200, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, թողարկման տարեթիվը՝ 2007, նույնացման համարը՝ VF36DRFJF21629161, շարժիչի համարը՝ 10LH5F1958511, շարժիչի հզորությունը ԿՎՏ/ձու՝ 109.6/149, վկայագրի համարը՝ SB101853):
Գույքի գինն իջեցվում է 10% և կազմում՝ 797.162 (յոթ հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատբանկ ԲԲԸ-ում բացված հաշվին՝1510000497847834: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկությանգործովկառավարիչ՝Ս.Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` 374 91344380

Էլ. փոստ`