Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աննա Համլետի Ղազարյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Խաչատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թ. ապրիլի 16-ին ժամը՝ 11:40-ին, Աննա Համլետի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2534/04/22 վճռով սնանկ ճանաչված Աննա Համլետի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտով: Գույքը իրենից ներկայացնում է՝ Լոտ.1 NISSAN TEANA 2.3 մակնիշի, 34 CU 428 հաշվառման համարանիշով, նույն.կոդ՝ J31-021493 , տրանսպորտային միջոցը 495.360 /չորս հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ մեկնարկային գնով: Ավտոմեքենան գտնվում է անսարք և վթարված վիճակում: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մասնակցության վճարի և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Աննա Համլետի Ղազարյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԿասկադ՚ մասնաճյուղ 2474503291610000 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` /091/ 555-320

Էլ. փոստ`