Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Զառհասվակ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Խաչատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. ապրիլի 16-ին ժամը 10:00-ին «Զառհասվակ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի Դատարանի թիվ ՍնԴ/1744/04/22 վճռով սնանկ ճանաչված «Զառհասվակ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝ Լոտ.1 . 05.05.2023թ. թիվ 22/021-ՇԳ գնահատման հաշվետվությունում նշված 47 անվանում ունեցող ներքոնշյալ ապրանքներ , 968 417,28 / ինը հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր տասնյոթ դրամ և քսանութ լումա / ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հ/հ Ապրանքի
տեսակ Չափման միավոր Քանակ Միավորի արժեք
/ՀՀ դրամ/ Ընդամենը
շուկայական
արժեք
/ՀՀ դրամ/ Լիկվիդային
արժեք
/ՀՀ դրամ/
1 Խոհանոց հատ 3 55000 165000 115500
2 Բազմոց կիսալուսնաձև հատ 3 15000 45000 31500
3 Բազմոց՝ կանաչ հատ 1 20000 20000 14000
4 Բազմոց՝ վարդագույն հատ 2 35000 70000 49000
5 Բազմոց՝ պատին ամրացվող հատ 1 4000 4000 2800
6 Բարձիկներ հատ 16 1000 16000 11200
7 Հայելի՝ տարբեր չափսերի հատ 8 1700 13600 9520
8 Վարսահարդար-
ման աթոռ հատ 2 30000 60000 42000
9 Հայելի հատ 3 3000 9000 6300
10 Վարսահարդարի սեղանիկ հատ 4 700 2800 1960
11 Հաճախորդի նստատեղ հատ 2 15000 30000 21000
12 Լվացարան հատ 2 25000 50000 35000
13 Բարձիկներ հատ 6 1000 6000 4200
14 Ոտքի հենարան հատ 4 500 2000 1400
15 Մատնահարդարի սեղան հատ 1 20000 20000 1400
16 Մատնահարդարի աթոռ հատ 2 25000 50000 35000
17 Հաճախորդի աթոռ հատ 2 25000 50000 35000
18 Լույսեր հատ 6 1500 9000 6300
19 Լուսավորող հայելի հատ 1 6500 6500 4550
20 Պահարան հատ 1 20000 20000 14000
21 Աթոռ հատ 2 15000 30000 21000
22 Պահարան հատ 1 20000 20000 14000
23 Հայելի հատ 1 1700 1700 1190
24 Լվացարան հատ 1 25000 25000 17500
25 Բազմոց հատ 1 15000 15000 10500
26 Տապչան հատ 1 20000 20000 14000
27 Խոշորացույց լույս հատ 1 11000 11000 7700
28 Պահարան՝ երկաթե հատ 3 20000 60000 42000
29 Ադմինիստրացիոն սեղան՝ քարե հատ 1 65000 65000 45500
30 Երկաթյա աթոռ հատ 3 60000 180000 126000
31 Սեղան հատ 8 15000 120000 84000
32 Լվացքի մեքենա հատ 1 55000 55000 38500
33 Լամինատե դռներ հատ 10 8000 80000 56000
34 Զուգարանակոնք հատ 5 1000 5000 3500
35 DJ սեղան հատ 1 30000 30000 21000
36 Լույսեր՝ նեոնային հատ 6 2000 12000 8400
37 Ջահ՝ փայտե հատ 5 6000 30000 21000
38 Նեոնային ջահ հատ 1 12000 12000 8400
39 Առաստաղին ամրացվող լույսեր հատ 40 500 20000 14000
40 Հոսանքի խրոցակ հատ 30 500 15000 10500
41 Հանդերձարանի պահարան հատ 20 11000 220000 154000
42 Գազօջախ հատ 1 25000 25000 17500
43 Ջակուզի հատ 2 100000 200000 140000
44 Ճոճանակ հատ 3 15000 45000 31500
45 Գնդակներ հատ 300 1 5000 3500
46 Հոսանքի շիթ հատ 1 1000 1000 700
47 Ոտնահարդարման մանկական աթոռ հատ 2 75000 150000 105000
Ընդամենը 521 2 101600 1 471 120

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մասնակցության վճարի և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Անդրանիկ Հայրապետյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙՀայբիզնեբանկ՚ ՓԲԸ-ի 1150007542892889 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` /091/ 555-320

Էլ. փոստ`