Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0810/04/23 վճռով սնանկ ճանաչված ՙՙԲետոն Մարկետ՚՚ ՍՊԸ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.04.2024թ-ին ժամը 13:30-ին ՍնԴ/0810/04/23 սնանկության գործով կառավարիչ Ա.Կարապետյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՙԲետոն Մարկետ՚՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող 10 տոննա տարողությամբ մետաղական բաքի աճուրդը հետևյալ լոտով:

ԼՈՏ 1. 10 տոննա տարողությամբ մետաղական բաք:
Մետաղյա բաքն օգտագործված է, ունի ֆիզիկական բնականոն մաշվածություն, գտնվում է արտաքուստ լավ վիճակում, ունի ապրանքային բավարար տեսք:
Գույււքը գտնվում է ք. Երևան, Բագրատունյաց 67 հասցեում:
Գույքի մեկնարկային գինը 430.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի հրապարակման պահից մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը մինչև ժամը 18։00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի սնանկության հատուկ հաշվին: Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 24100623415700 «Յունիբանկ» ԲԲԸ:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը,հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ սնանկության կառավարչից առձեռն, կամ էլեկտրոնային փոստով՝ aram.karapetyan02@mail.ru, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերն ուսումնասիրել ցանկացողները կարող են սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի օրվանից մեկ աշխատանքային օր առաջ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258։

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +37493032002

Էլ. փոստ`