Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

2024թ. մայիսի 7-ին ժամը 11:00-ին <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան Նոր-Նորք Ս․ Հովհաննիսյան փ․ 18/1 գույքի, կանցկացվի սնանկ ճանաչված <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի գույքի բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը նշված մեկնարկային գնով:
Լոտ 1 - <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան Նոր-Նորք Ս․ Հովհաննիսյան փ․ 18/1 գույքը, հրապարակային սակարկությունով վաճառք 1 լոտով: Մեկնարկային գին սահմանելով 11585414 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր տասնչորս) ՀՀ դրամ: 1-ին հարկը ավտոտնակ, 2-րդ և 3-րդ հարկերը օգտագործվում են բնակելի նշանակությամբ, բնակարանը գտնվում է բավարար վիճակում։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հ/հ 16044035448021 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77

Հեռ..` +374 91 211312

Էլ. փոստ`