Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանի գույքի աճուրդ-վաճառք

20.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հասմիկ Անդրիասյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտնում եմ Ձեզ, որ 2024թ. Ապրիլի 19-ին ժամը 12:00-ին քաղ. գործ թիվ ԵԿԴ/0214/04/14 Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանի գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2024թ. Մայիսի 7-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանին համատեղ սեփականությամբ պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ Նոր Հաճն գյուղ Նոր-Գեղի 3-րդ փող. 11 բն տուն, հողամասի չափըª 0.23հա., բնակելի տունª 386.13 ք.մ., լողավազան 48.81, բնակելի տան ավարտվածության աստիճանը 50-80%, գույքի ընդհանուր մեկնարկային գինըª 63.630.000 ՀՀ դրամ :
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Հասմիկ Անդրիասյան սնանկության հատուկ հաշվին 1930052627720100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 093.334.691

Հասցե` ք.Երևան,Տ.Մեծի 27շ 8բն

Հեռ..` +37493334691

Էլ. փոստ`