Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված <<Էյ Ջի Պրինտ>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդ-վաճառքի մասին

22.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԷՅ ՋԻ ՊՐԻՆՏ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 07.02.2024թ. թիվ ՍնԴ/1202/04/22 որոշման համաձայն` 16.04.2024թ. ժամը 13:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ սնանկ ճանաչված
<<Էյ Ջի Պրինտ>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդ-վաճառքը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 08.05.2024թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Էյ Ջի Պրինտ>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ 1- ՀՀ, ք. Երևան, Կնտրոն համայնք, Խանջյան փողոց 18/2 (կադաստրային ծածկագիր 01-006-0213-0060) հասցեում գտնվող անշարժ գույքի կառուցապատման (վարձակալության) իրավունքը, մեկնարկային գինը՝ 10 895 460 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի բնութագիրը և համառոտ նկարագրությունը՝
• Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 31082020-01-0213, տրված 31․08․2020թ․
• Գրանցված իրավունքի սուբյեկտ(ներ)՝ «Էյ Ջի Պրինտ» ՍՊԸ
• Անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը՝ ՀՀ, ք. Երևան, Կնտրոն համայնք, Խանջյան փողոց 18/2
Հողամասի բնութագիրը՝
• Կադաստրային ծածկագիր՝ 01-006-0213-0060
• Մակերեսի չափը (հա)՝ 0․014859
• Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
• Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդհանուր օգտագործման
• Գրանցված իրավունքի տեսակը՝ հողամասի կառուցապատման իրավունք
• Կառուցապատման իրավունքի գործողության ժամկետը՝ մինչև 31․12․2020թ․
• Հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով, սահմանազատված չէ, կանաչապատված է, առկա են դեկորատիվ ծառեր։
Լոտ 2 - SKODA մակնիշի ROOMSTER PRAKTIK 1.4 մոդելի, 2007թ․ արտադրության, 806 OF 61 համարանիշի, ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 1 049 760 ՀՀ դրամ։
Տրանսպորտային միջոցի համառոտ բնութագիրը՝
Ըստ XB370126 հաշվառման վկայագրում առկա տվյալների, տրանսպորտային միջոցը 2007թ․ արտադրության է, 63/86 կվտ/ձ․ու․ շարժիչի հզորությամբ, ֆուրգոն թափքի տեսակով, մեխանիկական փոխանցման տուփով, «TMBTCB5J18503351» նույնացման համարով, որը սեփականության իրավունքով պատկանում է «Էյ Ջի Պրինտ» ՍՊԸ-ին։
Ըստ արտաքին ակնադիտական հետազոտման, բեռնատար տրանսպորտային միջոցը հետազոտման պահին ուներ ընդհանուր առմամբ բավարար ապրանքային տեսք և տեխնիկական վիճակ։ Անվադողերը կիսամաշ էին, ավտոմեքենայի վրա ՝ մասնավորապես հետևի և առջևի թափարգելների վրա առկա էին քերծվածք և գունաթափված հատվածներ։ Տրանսպորտային միջոցի սրահը գտնվում է բավարար վիճակում, ունի շահագործողական մաշվածություն։
Տրանսպորտային միջոցը հետազոտման պահին գտնվում էր աշխատանքային վիճակում, դրա ընթացային մասերը, ագրեգատները, հանգույցները, լրակազմության մեջ մտնող դետալներն ունեն նախընթաց տարիների շահագործման հետևանքով բնական մաշվածություն, որակի և գոյապաշարի որոշակի կորուստ։
Տրանսպորտային միջոցը հետազոտման պահի դրությամբ ընդհանուր առմամբ ուներ բավարար ապրանքային տեսք և տեխնիկական վիճակ, սակայն պահանջում էր մասնագետի միջամտություն։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան <<Էյ Ջի Պրինտ>> ՍՊԸ-ի անվամբ <<Ամիօ Բանկ>> ՓԲԸ-ում բացված 11500165880280058 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Լոտերի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`