Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված ԱՁ Գևորգ Եղիազարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված Արմեն Բաբիկի Եղիազարյանին և Գայանե Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

22.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Գևորգ Եղիազարյանի սնանկություն գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 08.09.2023թ. թիվ ԿԴ1/0203/04/16 որոշման համաձայն` 16.04.2024թ. ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ ԱՁ Գևորգ Եղիազարյանի սնանկության գործով հայտարարված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով ։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 08.05․2024թ. ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված ԱՁ Գևորգ Եղիազարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված Արմեն Բաբիկի Եղիազարյանին և Գայանե Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ք․ Հրազդան, Հարավային թաղ․, Երևանյան խճուղի 96/1 հասցեում գտնվող բնակելի տուն /, որը գրավադրված է <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում, մեկնարկային գինը սահմանվել է 14 892 444 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի համառոտ նկարագրությունը՝
Բնակելի տուն՝ 296,17 քմ մակերեսով, հողատարածք՝ 745քմ մակերեսով, օժանդակ շինություն՝ 7,2 քմ մակերեսով, հարկայնությունը՝ կիսանկուղային հարկով 1 հարկ, շինության տիպը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, մուտքի դուռը՝ հողատարածքինը՝ երկաթյա երկփեղկ, բնակելի տանը՝ մետաղական, միջսենյակային դռներ, պատուհաններ՝ մասամբ՝ փայտանյութ, ապակե միջնամասերով, մասամբ՝ մետաղական պրոֆիլներով մասամբ՝ փայտյա շրջանակներով, մասամբ՝ շագանակագույն մետաղական պրոֆիլներով, կոմունիկացիանների առկայությունը կամ հնարավորությունը՝ առկա է ջուր, էլեկտրաէներգիա, գազ, անհատական ջեռուցման համակարգ, ներքին հարդարանքը՝ բնակելի տան ներքին հարդարանքը միջին ապրանքային վիճակում է, սանհանգույցը՝ հատակը և պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ ֆրանսիական ձգվող, տեղադրված է հիդրոմերսող վաննա։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան ԱՁ Գևորգ Եղիազարյանի անվամբ <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ում բացված 11808012386204 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 07.05.2024թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`