Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Սամվել Համլետի Մկրտչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի՝ ավտոտնակների, աճուրդ-վաճառքի մասին

22.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Համլետի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 03.01.2024թ. թիվ ԵԴ/0186/04/18 որոշման համաձայն` 16.04.2024թ. ժամը 11:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ Սամվել Համլետի Մկրտչյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 08.05.2024թ. ժամը 11:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Սամվել Համլետի Մկրտչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի՝ ավտոտնակների, աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ 1- ք․ Երևան, Աջափնյակ, Շիրազի փողոց 24 շենք, թիվ 7 ավտոտնակ / ավտոտնակի մակերեսը 33․7քմ, հողամասի մակերեսը՝ 33․8քմ, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N04062013-01-0264/ մեկնարկային գինը կազմում է 4 580 890 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի համառոտ նկարագիրը՝
Ավտոտնակ 1 հարկ, միջհարկային բարձրությունը՝ շուրջ 2,8 մ, միջհարկային ծածկերը՝ միաձույլ ե/բետոնյա, տանիքը՝ ե/բետոնյա հարթ, կառուցման ժամանակահատվածը՝ շուրջ 2002թ․ , պատերը՝ արտաքին պատերը կանոնավոր կտրված տուֆաքարերի շարվածքով, պատերը սվաղված, ներսից՝ սվաղված, ներկված, մուտքի դուռը երկաթյա, էլ․ հոսանք, ներքին հարդարումը գնահատվում է լավ։
Լոտ 2- ք․ Երևան, Աջափնյակ, Շիրազի փողոց 18 շենք, թիվ 4 ավտոտնակ / ավտոտնակի մակերեսը 21․1քմ, հողամասի մակերեսը՝ 21․1քմ /հաղամասը վարձակալության/, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 25052012-01-0417/ մեկնարկային գինը կազմում է 2 535 171 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի համառոտ նկարագիրը՝
Ավտոտնակ 1 հարկ, միջհարկային բարձրությունը՝ շուրջ 2,8 մ, միջհարկային ծածկերը՝ միաձույլ ե/բետոնյա, տանիքը՝ թիթեղ, կառուցման ժամանակահատվածը՝ շուրջ 2002թ․ , պատերը՝ արտաքին պատերը կանոնավոր կտրված տուֆաքարերի շարվածքով, պատերը սվաղված, մուտքի դուռը երկաթյա, էլ․ հոսանք, ներքին հարդարումը գնահատվում է բավարար։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Սամվել Համլետի Մկրտչյանի անվամբ <<Ամիօ Բանկ>> ՓԲԸ-ում բացված 1150004886806834 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են․ աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտերի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 07.05.2024թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`