Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թովմաս Գերասիմի Թովմասյանի թիվ ՍնԴ/2244/04/21 սնանկության գործով պարտապանին և երրորդ անձին պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին հայտարարություն

25.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թովմաս Գերասիմի Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. ապրիլի 19-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտերի բացակայության պատճառով:
2024թ. մայիսի 24-ին ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Թովմաս Գերասիմի Թովմասյանի թիվ ՍնԴ/2244/04/21 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ժիրայր Արաբյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով պարտապանին և նրա կնոջը` Արմինե Ալեքսանդրի Ղալեչյանին պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգտին գրավադրված գույքի աճուրդը: Աճուրդը կազմակերպվում է ՀՀ սնանկության դատարանի 25.12.2023թ. որոշման համաձայն, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով: Գույքի մեկնարկային գինը նվազեցվել է նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ 10%-ի չափով:
Լոտ 1 ք. Երեվան, Վահագնի թաղամաս, 3-րդ տեղամաս, Հրազդան փողոց, թիվ 18 հասցեի բնակելի տուն և հողամաս: Անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան` Թովմաս Գերասիմի Թովմասյանին և նրա կնոջը` Արմինե Ալեքսանդրի Ղալեչյանին: Գույքը ամբողջական տեսքով հանդիսանում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հանդեպ պարտավորության կատարման ապահովման միջոց: Անշարժ գույքի կառուցման տարեթիվը` 2010թ., կառուցված տուֆից և երկաթբետոնից, միջհարկային ծածկը` երկաթբետոնից, ներքին բարձրությունը` նկուղ 2,45 մ, առաջին հարկ` 3,14 մ, երկրորդ հարկ 3 մետր: Տանիքը երկլանջ է, թիթեղից, ապակուց, ջրահեռացումը կազմակերպված, հարկայնությունը` 2 հարկ, նկուղ, տանիքային հարկ: Մուտքի դուռը մետաղապլաստե, ներսի դռները փայտանյութից, պատուհանները մետաղապլաստից: Ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 688,9 քմ: Կոմունիկացիաները առկա են: Հողամասի կադաստրային ծածկագիրը 01-001-0515-0019, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի և հասարակական կառուցապատման, մակերեսը 0,122 հա: Մեկնարկային գինը 512.938.980 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք, աճուրդի կազմակերպման մասին հայտարարության հրապարակումից հետո, բայց ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, նաև ֆիզիկական անձինք՝ իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերս Բանկ» ՓԲԸ, հ/հ 19300 318322800)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Աճուրդի կանոնակարգը կարող եք ստանալ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում` ք. Երևան, Վահագնի թաղամաս, 3-րդ տեղամաս, Հրազդան փողոց, թիվ 18 հասցեում, նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (zhirayrarabyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգահարել 091 461 606 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ,ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ, թիվ 77

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`