Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՆԱՐ-ԴԱՅ>> ՍՊ ընկերության սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

29.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Էդ. Խաչատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2024թ.-ին ժամը՝ 11:20-ին ք. Երևան, Արշակունյանց պողոտա 5, 311 դալհլիճ հասցեում կանցկացվի սնանկության գործով պարտապան՝ <<ՆԱՐ-ԴԱՅ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված՝ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք բաց դասական եղանակով՝ 1 առանձին լոտով.
ԼՈՏ-1: Մակնիշը FORD
Տիպարը TRANSIT 500 SV 51 Նույնականացման համարը VFOLXXGBVLTE90625
Տեսակը Բեռնատար
Տարեթիվը 1996թ. Թափքը Ֆուրգոն Գույնը Դեղին Շարժիչի հզորությունը ԿՎՏ/ձու 51/70
Տեխնիկական տվյալներ,Մեխանիկական,Քարշակը Ետևի,Ղեկը Ձախ
Տեղազննության տվյալներ
Թափքը Ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված, ամբողջությամբ դեֆորմացված, կան հանված
մասեր, կան ջարդված, ծռված և ներկաթափված հատվածներ և այլ անսարքություննր վիճակը /վատ Ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված/Վիճակը/վատ Համալրվածությունը Գործարանային, ֆիզիկապես մաշված,վիճակը/վատ,Շարժիչը Դիզել-վիճակը/վատ-խափանված, անսարք
Փոխանցման տուփը Ավտոմատ-վիճակը/վատ-խափանված, անսարք
Քարշակը Ետևի-վիճակը/վատ-խափանված, անսարք
Անվադողեր-անվահեծաններ Անվահեծաններ-գործարանային/վատ
Անվադողեր/վատ, մաշվածքը 80% և ավելի
Տեխ.զննության տվյալներ Գնահատվող ավտոմեքենան, գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված, փաստացի անսարք-խափանված և կիսաքանդ վիճակում:Վիճակի համառոտ եզրակացություն Ըստ տեխնիկական վիճակի և ֆիզիկական բնութագրիչների՝գնահատման 5 հիմնական
կատեգորիաներերից (0-5), դասակարգվել է -0| կատեգորիայի, որտեղ 5-ը լավագույնն է,իսկ 0-ն վատագույնը:
Լրացուցիչ տվյալներ Տեղազննության ժամանակ մեքենան չի շահագործվել
այն խափանված է՝ ընդորում խափանված է շարժիչը,
քարշակը և փոխանցման տուփը, որոնք ենթակա են դիագնոստիկ և այլ ստուգման՝խափանումները և վերանորոգման հետ կապված ծախսերը ճշտելու նպատակով, իսկ պահանջվող ծախսերը կարող են լինել ավելի շատ քան կպահանջվի նույն տիպի, բայց նորմալև շահագործվող վիճակում գտնվող ավտոմեքենա ձեռք բերելու համար:Իսկ ըստ ավտոմեքենայի փաստացի վիճակի այն բավականին երկար ժամանակ չի շահագործվել:Մեկնարկային գինը
465.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
ա/ ֆիզիկական անձի դեպքում`
անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով <<ՆԱՐ-ԴԱՅ>> ՍՊ ընկերության ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ բացված՝16042163790312 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
2․ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
3․ Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
4․ Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրվա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
5․ աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
6․ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են՝ ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ՝Էդ.Խաչատրյանին էլեկտրոնային փոստով bankruptcyed@gmail.com նամակ գրելու միջոցով:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով bankruptcyed@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան,Ավան-Առինջ 2/13

Հեռ..` +374 41 12 00 10

Էլ. փոստ`