Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ Տ(15)210239 Վարչական տույժ նշանակելու մասին Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 150․000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

18.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 22․07.2021 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)210214 արձանագրությունը Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Մ-3 միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի 44+300 կմ հատվածի մայրուղու ձախ մասում առանց համապատասխան թույլտվության տեղադրվել է գովազդային վահանակ՝ «Կահույք» գրառմամբ։ Այսինքն` Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանը խախտել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վարչական վարույթի ընթացքում հիմնավորվել է Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը, որի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի 03․09․2021թ․ թիվ Տ(15)210214 որոշմամբ Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նախազգուշացում:
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 10․10.2021 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)210239 արձանագրությունը՝ Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ վերը նշված նախազգուշացումից հետո Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանը մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները, այն է՝ Մ–3 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 44+300 կմ հատվածի մայրուղու ձախ մասում տեղադրված «Կահույք» գրառմամբ գովազդային վահանակը, 10․10․2021թ․ դրությամբ շարունակվել է շահագործվել առանց համապատասխան թույլտվության։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ առաջացնում է նախազգուշացում։ Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է` ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ին։ Պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ հավաստում չունենալու պատճառով վարչական գործի քննությունը վերանշանակվել է 2021թ․ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին։ Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանը, պատշաճ ծանուցված լինելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին (ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք հայտարարություն թիվ 976079) չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առարկություն։
Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)210239 արձանագրությունը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Ա/Ձ Ռուզաննա Հրաչիկի Սահակյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 150․000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:


Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին, կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`