Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր - «Տիգրան» ՍՊ ընկերության տնօրեն Ծաղկավարդ Կարապետյանին (ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ավան, Բաբաջանյան 21/1 )

18.01.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից 2021թ. նոյեմբերի 30-ին հայտնաբերվել է, որ «Տիգրան» ՍՊ ընկերության կողմից թիվ 47 Երևանի ներհամայնքային երթուղիում իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում առանց ճանապարհային թերթիկի։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի հունվարի 31-ին, ժամը 12։00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2021թ. նոյեմբերի 30-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`