Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում N Տ(19)210430 Վարչական տույժ նշանակելու մասին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացում:

19.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից 27․10․2021 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին՝ գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)210430 արձանագրությունը՝ Հիմնադրամի (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մելիք Ադամյան 2/2) կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Մ–6 Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 28+100 կմ հատվածի աջ մասում, 27․10․2021 թվականի ժամը՝ 15։13-ի դրությամբ, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գովազդային վահանակ՝ «Բարի գալուստ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ» գրառմամբ:
Այսինքն՝ Հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը խախտել է գովազդի մասին օրենսդրության պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 07-ին։ Հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանի (անձնագիր AA0006440, տրվ․՝ 10․03․2016թ․002-ի կողմից) լիազորված անձ Անժելիկա Հարությունի Նազարեթյանը (լիազորագիր՝ տրվ․՝ 06․12․2021թ․, մեկ ամիս ժամկետով) իր գրավոր բացատրությամբ ընդունել է իրենց կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը և հայտնել, որ արդեն իսկ միջոցներ են ձեռնակել համապատասխան թույլտվություն ստանալու ուղղությամբ։
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը առաջացնում է նախազգուշացում:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է` ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի հոկտեմբերի 27-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)210430 արձանագրությունը, լուսանկարի պատճենը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արձանագրությունը և այլ նյութեր), որոնցով հիմնավորվել է Հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացում:


Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`