Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր «Արայիկ Ֆահրադյան» ՍՊ ընկերության տնօրեն Անդրանիկ Ռազմիկի Հովհաննիսյանին (հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ․ Թթուջուր, Հ․ Նահապետի փ․, 29 տուն) Պատճենը՝ «Արայիկ Ֆահրադյան» ՍՊ ընկերության տնօրեն Անդրանիկ Ռազմիկի Հովհաննիսյանին (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մայիսի 9 փ․, 19 տուն) Լոռու տարածքային բաժնի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին հայտնաբերվել է, որ «Արայիկ Ֆահրադյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում առանց ճանապարհային թերթիկի։

20.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին հայտնաբերվել է, որ «Արայիկ Ֆահրադյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում առանց ճանապարհային թերթիկի։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2021 թվականի հունվարի 31-ին, ժամը 11։00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2021թ. դեկտեմբերի 7-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`