Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում և կարգադրագիր «ԱՐՄԱ ԼԵԴԵՐ» ՍՊ ընկերությունում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում 29.10.2021թ. կազմված թիվ Հ/1563-2021-Ա ստուգման ակտի շրջանակներում

24.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

ՈՐՈՇՈՒՄ N Հ/1563-2021/06
Վարչական տույժ նշանակելու մասին

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «ԱՐՄԱ ԼԵԴԵՐ» ՍՊ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ թվով 9 արտադրական վտանգավոր օբյեկտներ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ յուրաքանչյուրի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր՝ 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

․ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀՀ, ք․ Երևան, Նիկողայոս Բունիաթյան փող․, 18 շենք հասցեում գտնվող «ԱՐՄԱ ԼԵԴԵՐ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող կոմպրեսորի (գ/հ–010775), թվով 5 ամբարձիչ սարքավորումների (տելֆերներ, գ/հ-ներ՝ 1139612, 8669491, 8669490, 8624183, 8624471), կաթսայատան (E-1.0-0.9Г-3 մակնանշմամբ), և 2 (երկու) բեռնատար վերելակների հետագա շահագործումը։
2․ Սույն կարգադրագրի կատարման ժամկետ սահմանել՝ կարգադրագիրը ստանալու պահից անհապաղ։

Ծանոթություն։ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին:
Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:
Կարգադրագիրը կարող է բողոքարկվել դատական կարգով:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`